Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


«Աղբի վերամշակման գործարանների բացում, աղբի տեսակավորման գործընթաց. հակառակ դեպքում ամեն ինչ կմնա հայտարարությունների մակարդակում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 1-ից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ. խոսքը 50 միկրոն հաստություն ունեցողների մասին է։ Դրանց վաճառքը կարգելվի օրենքով։ Տոպրակների և բնության «անհամատեղելիության» մասին միշտ է խոսվել:

Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ դեռևս մեկ տարի առաջ այս հարցին առնչվող քննարկումներին մասնակցել է: «Երբ ՇՄ նախարարն Էրիկ Գրիգորյանն էր, ՀԿ-ները ստանում էին քննարկումների վերաբերյալ ծանուցումներ, հիմա, ավաղ, ոչ: Ամբողջ պրոցեսն ավելի փակ է արվում: Հասարակական խորհրդում ընդգրկված են շատ քիչ թվով անձինք և, ավաղ, քիչ են նեղ մասնագետները: Դեռ այն ժամանակ քննարկումների ընթացքում ասվում էր, որ պետք է կասեցնել տոպրակների արտադրությունը, և մեր արտադրողները պետք է սկսեն հրաժարվել դրանցից: Այդ ժամանակ բիզնես-սեկտորի ներկայացուցիչներն ահազանգեցին, որ իրենց արտադրությունը վերապրոֆիլավորելու հարցում դժվարություններ են ունենալու, այդ թվում՝ ֆինանսական:

Որպես բնապահպան՝ կողմ եմ տոպրակներից հրաժարվելուն, բայց հասկանում եմ նաև բիզնեսի ներկայացուցիչներին: Ինչևէ: Քննարկումներից մեկ տարի անց այս խնդիրը կրկին բարձրացվեց: Հիմա հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է սա իրատեսական: Իրատեսական է, բայց խնդիրը ոչ թե հարցն արագ լուծելն է, այլ ճիշտ ճանապարհով գնալը: Օրինակ՝ սուպերմարկետներում տասը-տասնհինգ դրամով վաճառում են տոպրակները: Ինքս ունեմ ոչ ցելոֆանե տոպրակ, որը մշտապես պայուսակիս մեջ է: Առևտուր անելիս ինձ, օրինակ՝ «Երևան սիթիում» հարցնում են՝ տոպրակ տալի՞ս ենք, թե դուք ունեք: Ասում եմ՝ ունեմ, արձագանքում են՝ այդ դեպքում պետք է ձեր գնած ապրանքը ինքներդ տեղավորեք ձեր տոպրակի մեջ, իսկ եթե մեր տոպրակը վերցնեիք, մեր աշխատողը դա կաներ: Այսինքն՝ բիզնեսը, գոնե այս օրինակով, տրամադրված չէ ցելոֆաններից հրաժարվելու ծրագիրը կյանքի կոչելուն: Այս հարցերը գերատեսչությունը հաշվի առե՞լ է, թե՞ ոչ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Ընդգծում է՝ ցանկացած ոլորտում կայացնել որոշում և դա անմիջապես կյանքի կոչել մեր երկրում չի ստացվում: «Ես հարցի լուծումն այլ կերպ եմ պատկերացնում: Թող արտադրեն տոպրակը, բայց այնպիսի գնով վաճառեն, որ մարդն ուղղակի չգնի այն: Տոպրակներից հրաժարվելու գործընթացը պետք է աստիճանաբար կյանքի կոչել: Բացի դա, եթե բոլոր տեսակի տոպրակները մի օր հանում ենք կիրառությունից, այլընտրանք առաջարկո՞ւմ ենք: Օդում կախված հարցերն իրականում շատ են»,-նշում է մեր զրուցակիցը:

Բնապահպանը հավելում է՝ ի վերջո, կարելի է կիրառելի դարձնել նույն խորհրդային տարիների փորձը: «Բոլորն ունեին կտորից տոպրակներ, կիրառության մեջ էին թղթե տոպրակները: Դրանք լայն կիրառություն ունեին: Այն ժամանակ ցելոֆանի մասին խոսք լինել չէր կարող: «Ցեխավիկներն» էին արտասահմանից բերում, արտադրում, անգամ հետապնդվում, մենք էլ դեռ մտածում էինք, թե ինչու: Խորհրդային Միությունում մակուլատուրա հանձնելու մշակույթ կար, կային հստակ տեղեր, հավաքում և տանումհանձնում էինք թուղթը: Հիմա էլ պետք է գնալ այդ ճանապարհով: Օրինակ՝ թուղթ հանձնելը մշակույթ դարձնել, և այն մասշտաբային բնույթ կրի մեր երկրում»,-ասում է բնապահպանը: Այսօր շատ խանութներում կոնֆետները, մրգերը փաթեթավորում են պլաստիկե տուփերի մեջ: Ստացվում է, որ մի կողմից՝ պայքարում ենք պոլիէթիլենից հրաժարվելու համար, մյուս կողմից՝ պլաստիկը կիրառության մեջ քչացնելու ուղղությամբ քայլեր չենք անում:

«Այո: Օրինակ՝ ինքս պլաստիկե տարայով կաթ եմ գնում: Մեր նախընտրած ընկերությունը կաթնամթերքը վաճառում է պլաստիկե ամաններով, որպեսզի ավելի մատչելի գին կարողանա սահմանել: Սուպերմարկետներից մեկը պլաստիկե փոքր տուփերի մեջ լցնում է կոնֆետները և վաճառում: Շատ ընկերություններ կիսաֆաբրիկատները ևս վաճառում են պլաստիկե տուփերով: Հիմա հարց՝ ի՞նչ է լինելու այս տուփերի հարցը, որտեղ են դրանք հայտնվելու: Շամպույնի, հիգիենիկ պարագաների շշերն ի՞նչ ենք անելու: Այս ողջ գործընթացը պետք է պլանավորում ունենա, թե ինչից սկսենք և ինչով վերջացնենք, բացի դա, մինչև մեզ մոտ աղբի վերամշակման գործարաններ չլինեն, աղբի լիարժեք տեսակավորում չիրականացնենք, մեր նպատակին հասնել չենք կարող: Օրինակ՝ սուպերմարկետներում, երբ երշիկը կամ այլ մսամթերք կտրատում են, այժմ տեղավորում են պենոպլաստե տարաների մեջ, սա հրաշալի փոփոխություն է, այսինքն՝ մեզ համար ցանկալի նպատակին հասնելու համար պետք է հստակ քայլերով առաջ շարժվենք: Ամպագոռգոռ հայտարարությունները մեր իրականության հետ որևէ առնչություն չունեն: Հայտնի խոսք կա՝ ձուկը գլխից է հոտած: Հիմա իրենք փոխանակ գլխից սկսեն, պոչից են սկսել: Տեսեք, թե աղբավայրերում ի՞նչ է կատարվում:

Տարբեր կազմակերպությունների՝ աղբավայրերին վերաբերող ֆինանսական ռազմավարությունների քննարկմանն եմ մասնակցել, 300-400 էջանոց փաստաթղթեր են կազմել, դրսի ու տեղացի փորձագետների են հրավիրել, գումար է, որ տվել են, բայց ի՞նչ է փոխվել աղբավայրերում: Պատճառը զրո ցանկությունն է: Եթե այդ գումարը, ռուսերենով ասեմ, «по назначению» օգտագործվի, պատկերն էլ այլ կլինի, բայց իրենց դա ձեռք է տալիս, դրա համար դոփում ենք նույն տեղում: Իսկ իրականում խնդիրն ունի շղթայական լուծում՝ աղբի վերամշակման գործարանների բացում, աղբի տեսակավորման գործընթաց, որի ընթացքում պետք է համագործակցեն մարզպետարանները, համայնքապետարանները և մյուս կառույցները, որպեսզի աղբը՝ լինի պլաստիկ, թե թուղթ, չգնա աղբավայր: Միայն այս դեպքում հնարավոր կլինի ասել, որ խնդրին համակարգային լուծում է տրվում: Հակառակ դեպքում ամեն ինչ մնալու է միայն ռազմավարությունների և բարձրագոչ հայտարարությունների մակարդակում»,-եզրափակում է բնապահպան Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan