Փաշինյանը խոստովանում է, որ մեծ թվով գործոններ խոսում էին պատերազմի վերսկսման մասին, սակայն իշխանությունը կարծել է, որ այս անգամ էլ չի սկսվի ու անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացրել. Աբրահամյան
BLOGԱրդեն 2-րդ դեպքն է, որ իմ՝ Փաշինյանին ուղղված հարցադրման ժամանակ, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից և բանախոսը իմ հարցին պատասխանելու փոխարեն «հիշում է», որ մեր գործընկեր խմբակցությունից մինչև այդ հայտարարություններ էին հնչել ու կարիք ունի դրանց արձագանքելու։Այս մասին տեսանյութին կից գրառում է արել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ ԱԺ կանոնակարգ օրենք խախտելը իշխանության համար սովորական երևույթ է դարձել, արդյունքում Փաշինյանը ինչքան ուզում խոսում է՝ ամբողջ ուժով խախտելով սահմանված կանոնակարգերը։
Իր անընդունելի հայտարարությունների մասին շատ բան կա ասելու, բայց քանի որ Փաշինյանն իր հախուռն պահվածքով հենց իմ հարցից էր փախուստի դիմում, մի քանի կարճ արձանագրում անեմ։
Փաստացի Փաշինյանը խոստովանեց, որ բացի այն գործոններից, որոնք հասարակությունը, ԶԼՄ-ները, փորձագետները արձանագրել էին պատերազմին նախորդ ամիսներին՝ Ադրբեջանի նախապատրաստությունը պատերազմին, սկսած մասշտաբային զորավարժություններից, Թուրքիայի հետ պլանավորումներից և վերջացրած մոբիլիզացիա, տեղեկատվական/քաղաքական նախապատրաստություն, սեպտեմբերի 25-ին պատերազմի մասին տեղեկատվություն ֆիքսել ու հայտնել էր հետախուզությունը։
Ստացվում է, որ պատերազմի մասին հուշող մեծ գործոնների առկայության պայմաններում, Փաշինյանը պետական կառավարման համակարգը խաղաղից պատերազմականի չի բերել, զինված ուժերը մարտունակության համապատասխան աստիճանի չի բերել ու չի ծավալվել։
Փաշինյանը խոստովանում է, որ մեծ թվով գործոններ խոսում էին պատերազմի վերսկսման մասին, սակայն իշխանությունը կարծել է, որ այս անգամ էլ չի սկսվի ու անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացրել։
Այս պատերազմում պարտության հիմքը դրվել են սեպտեմբերի 25-ին, երբ իշխանությունը նվազագույնը մեծ կասկածներ ունենալով պատերազմի վերսկսման մասին, անհրաժեշտ գործողությունների չի գնացել։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



