Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


«Արդարադատությանը բավականին մոտ որոշում կունենանք». ի՞նչ սպասել Հաագայի դատարանից. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը սեպտեմբերի 16-ին հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (Հաագա)՝ Ադրբեջանի Հանրապետությանը մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մեջ: Հայաստանը մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնց թվում՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցն է:

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները սկսվեցին հոկտեմբերի 14-ին: Մոտ մեկ կամ մեկուկես ամսից Հաագայի դատարանը կհրապարակի գործով որոշումը:ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, հայցի բավարարման բոլոր հնարավորություններն ունենք:

«Ես չեմ ուզում առիթը օգտագործելով չասել, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միջազգային իրավունքի որակյալ ու բարձր մակարդակի մասնագետներից է: Ես համոզված եմ, որ այստեղ բավականին հստակ որոշում կարող ենք ունենալ: Բացի այդ, այստեղ խոսքը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մասին է: Բուն որոշումը վերաբերելու է մի դաշտի, որտեղ ռասիզմի ցանկացած դրսևորում անպայման դատապարտվում է ՄԱԿ-ի կողմից:Հաագայի դատարանն այդ առումով վերին աստիճանի հետևողական է: Նրանք անպայման հետևողական կլինեն և արդարադատությանը բավականին մոտ որոշում կունենանք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Ալավերդյանը:

Իսկ որոշման հետագա ազդեցության տեսանկյունից նրա ակնկալիքները համեստ են: «Հայաստանի Հանրապետության համար դա ևս մեկ փաստարկ կլինի, որը հետագայում շատ լավ պետք է օգտագործվի՝ լինի խորհրդարանական դիվանագիտության, թե գործադիրի մակարդակով: Ասում եմ ևս մեկ, որովհետև դա կգումարվի ՀՀ ՄԻՊ-ի՝ կրկին շատ բարձր մակարդակի զեկույցներին, որոնք ամբողջովին ընկալվել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներում, մարդու իրավունքների պաշտպանության դաշտում»,-ասաց նա:

Որոշումից հետո, Լ. Ալավերդյանի խոսքով, ըստ ընթացակարգի, հստակ առաջարկություններով նախևառաջ դիմելու են Ադրբեջանին: «Եթե Ադրբեջանին հարցեր տալու ընթացակարգի ժամկետը լրացած չլինի, կարող են հարցեր ուղղել, ու այդ առումով հնարավոր է ևս հետաքրքիր զարգացումներ լինեն: Այն, որ որոշումը կլինի բավականին հստակ, ու ռասիզմի ցանկացած դրսևորում կդատապարտվի, այստեղ կասկած լինել չի կարող: Ադրբեջանին առաջարկություններ կարվեն՝ կապված այդ երկրի կառավարության մոտեցումների փոփոխության անհրաժեշտության հետ: Իսկ թե ինչ կանի Ադրբեջանը, այս առումով սպասելիքներ չկան: Եվ հարցը մարդու իրավունքների վերաբերյալ Ադրբեջանի ակնհայտ դրսևորումները չեն: Հարցն այն է, որ Ալիևը դեռ 1-2 տարի առաջ բավականին բարձր ամբիոններից ասել է, որ «հիմա միջազգային իրավունքների նորմերը չեն գործում, և պետք է դիմել բոլոր այն միջոցներին, որոնք ապահովում են տվ յալ երկրի անվտանգությունը, նաև տարածքային ամբողջականությունը»: Ամբողջական ռազմավարություն է որդեգրված, և Ադրբեջանի կեցվածքը պարզ է: Ինչ էլ որ իրենց պարտադրեն, կա՛մ կիսատ-պռատ, կա՛մ ձևական է անելու, կա՛մ ընդհանրապես շրջանցելու է»,-ասաց Լ. Ալավերդյանը:

Իսկ թե որոշումը ՀՀ-ի համար քաղաքական առումով ի՞նչ հնարավորություններ կստեղծի, մեր զրուցակիցը նշեց. «Խնդիրն այստեղ է: Միջազգային հանրության սուբյեկտները, առանձին պետությունները կամ առանձին ներկայացուցիչները պետք է շարունակեն զարմանալ այն կրավորական, ոչ հետևողական կեցվածքից, որը դրսևորվում է այսօրվա ՀՀ իշխանությունների կողմից: Մենք չունենք այդպիսի նախադեպ, ինչպիսին ստեղծել է ՀՀ ՄԻՊ-ը իր վերին աստիճանի բարձր մակարդակի պրոֆեսիոնալ զեկույցներում: Մինչդեռ, արի ու տես, որ քաղաքական վերնախավը ոչ միայն դա չի օգտագործում ի շահ ՀՀ-ի բնակիչների, պետության անվտանգության պաշտպանության, այլ խիստ հակառակը՝ մերժում է:

ՄԻՊ-ը փաստահավաք բավականին լայնածավալ աշխատանքների հիման վրա զեկույց է ներկայացնում՝ կապված միջազգային իրավունքով նախատեսված մի փունջ հանցագործությունների հետ, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան միասին են իրականացրել: Մինչդեռ այդ ամենը հերքվում է՝ լինի ՀՀ ՊՆ-ի, ԱԺ խոսնակի, թե այդ քաղաքական խմբի առանձին ներկայացուցիչների կողմից: Աննախադեպ է սա: Այս կեցվածքն ուղղակի կարող է զրոյացնել անգամ Հաագայի դատարանի սպասվելիք որոշումը: Կարող է զրոյացնել ցանկացած որոշում, որ հօգուտ մեզ կկայացվեն: Մենք գործ ունենք մի տարօրինակ իրավիճակի հետ, երբ ոչ միայն Ադրբեջանն է դիմադրում հրապարակված զեկույցներին, նման որոշումների հնարավորությանը, այլև ՀՀ այսօրվա իշխանությունները: Նրանք, մեծ հաշվով, վնասակար աշխատանք են իրականացնում: Եթե անգամ հետագայում մենք դիմենք այլ ատյաններ, այսօր ՊՆ-ի, ԱԺ խոսնակի, իշխանության մյուս ներկայացուցիչների հայտարարությունները արդեն իսկ իրենց վնասակար ազդեցությունը թողնում են»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation