Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


«Այս գործելաոճը բնորոշ է միայն ապիկար իշխանություններին, տոտալիտար համակարգին». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Պաշտոնյայի, քաղաքացու նկատմամբ ուժային գործիքակազմի գործադրումը հիմնականում բնորոշ էր Խորհրդային Միության ժամանակաշրջանին, երբ այլակարծությունը խեղդված էր: Հիմա 21-րդ դարն է, ու նման գործելաոճը բնորոշ է միայն ապիկար իշխանություններին, որոնք որևէ կերպ չեն կարողանում քաղաքակիրթ ձևով, ժողովրդավարական ընթացակարգերի միջոցով կառավարում իրականացնել: Արդյունքում, ստիպված ուժային լծակներ են գործադրում: Նմանատիպ գործելաոճը բնորոշ է հիմնականում տոտալիտար համակարգին:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը, որի հետ զրույցում կառավարման մի շարք հարցերի ենք անդրադարձել: Նա շեշտեց, որ այսօր իշխանությունները պարտադրանքին բնորոշ մեթոդներ են կիրառում անգամ փոքր հարցերում: «Օրինակ է պատվաստումների գործընթացը, երբ գործատուներին ստիպում են անիմաստ որոշումները կյանքի կոչել, քաղաքացիներին չթողնել աշխատանքի, ինչ է թե պատվաստված կամ թեստավորված չեն: Նման փոքր դետալներով ազդեցություն են ուզում գործել քաղաքացիների վրա՝ թե՛ հարվածելով մարդկանց գրպանին, թե՛ փորձելով հասնել մտածելակերպի փոփոխության: Բայց չեն գիտակցում, որ այդ լծակների կիրառումը վանում է քաղաքացիներին, քաղաքացի-իշխանություն կապն էլ ավելի է խզվում: Այդ պատնեշն այսօր ծայրահեղ չափերի է հասել, ինչի արդյունքն ու ապացույցը վերջին ՏԻՄ ընտրություններում իշխանության պարտությունների շղթան էր: Սխալ ու վատ կառավարումը հանգեցրեց վստահության կորստին: Մեծ հաշվով, փոքր դետալներն ամբողջացնում են կառավարման ձախողումների շղթան»,ասաց նա:

Ս. Սերոբյանի խոսքով, բացառապես ուժային լծակներին ապավինելն անկարողության նշան է. «Եթե ղեկավար մարմինը չի կարողանում օրենքի ուժով, օրենսդրական նախաձեռնությունների, քննարկումների միջոցով որևէ գործողություն իրականացնել, արդյունքում նման ճնշումներ, բռնաճնշումներ են լինելու: Այսինքն, սեփական իշխանության ապիկարությունը բարդում են հասարակ քաղաքացիների ու պաշտոնյաների վրա: Սովորաբար, երբ անկարող են տարատեսակ լծակներ օգտագործել, վերջին հույսը մնում է ուժային լծակների կիրառումը: Ժողովրդավարական հիմնական սկզբունքներով իրավիճակ չեն կարողանում կարգավորել, գործի են դնում ուժային լծակները, որ ցանկացած որոշում տեղ հասցնեն բռնի ուժով: Այսօր ժողովրդավարությունից ոչինչ չի մնացել մեր երկրում, միայն հասկացությունն է մնացել, այն էլ՝ միայն մեր բառաֆոնդում: Ժողովրդավարությունը մի շարք կարևորագույն դրույթներ ունի, որոնք մեզ մոտ այնքան խեղաթյուրված են: Մեր պետությունը 10-20 տարի հետ է գնացել այս տեսանկյունից: Ժողովրդավարության մասին մենք կարող ենք խոսել միայն այն դեպքում, երբ երկրում իշխանափոխություն իրականացվի, բացի այդ, ազգանունների փոփոխության փոխարեն լուրջ կադրային քաղաքականություն վարվի, լինի նաև քաղաքական կամք»:

Նրա խոսքով, այսօր իշխանության գործելաոճում կան պարապուրդին բնորոշ բոլոր բաղադրիչները. «Իշխանությունն անգործություն է դրսևորում, որևէ պարտականություն իր վրա չի վերցրել, ու քաղաքացին ինքն է հոգում իր սոցիալական հիմնախնդիրները: Այսօր կրթական համակարգը բարձիթողի, առողջապահականը՝ ծայրահեղ բարձիթողի վիճակում են: Քաղաքացին այսօր անտեսված է»:

Ինչ վերաբերում է ընդդիմության նկատմամբ դրսևորվող վարքագծին նաև Ազգային ժողովում, մեր զրուցակիցը նշեց. «Իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկում, անպատասխան է թողնում ընդդիմության բոլոր հարցերը, ինչպես նաև չի թողնում, որ ընդդիմությունն օրենքով սահմանված իր լծակները կիրառի: Ամեն դեպքում, այս մեծամասնության պարագայում նույնիսկ ազդեցություն ունենալու դեպքում ինչ լծակ էլ ընդդիմությունը փորձի կիրառել, իշխանությունը ճնշելու է դրանք. իրենց ձեռքում են և՛ օրենսդիր, և՛ գործադիր, և՛ դատական իշխանությունները, ինչպես նաև ուժային բոլոր կառույցները:ԱԺ-ում փոքր քննարկման ժամանակ, երբ որևէ բան չի համապատասխանում իշխանության տեսակետի հետ, ուժային կառույցները մտնում են դահլիճ: Սա պետական ապարատում կառավարման տեսանկյունից նորմալ երևույթ չէ: Խորհրդարանում ընդդիմության գրագետ, բանիմաց և փորձառու ներկայացուցիչներ ունենք, բայց երբ իշխանությունում անգրագետ կադրեր են, կա նաև խնդիր մարդկային շփման տեսակետից, ուստի խաթարում է առաջանում:

Այս պայմաններում ընդդիմություն-իշխանություն երկխոսություն չի կարող լինել: Հնարավոր չէ երկխոսություն գտնել մի իշխանության հետ, որը որևէ ինֆորմացիա չունի ճիշտ ու արդյունավետ կառավարման՝ անգամ տեսությունների մասին: Այս պարագայում գործնական կիրառական մակարդակում ինչպե՞ս կարող ենք իրենցից կառավարում սպասել: Այսօր բարձիթողի իշխանություն կա: Զուգահեռ՝ առկա է ընդդիմության որոշակի պայքար, ինչն արդյունք չի կարող տալ, որովհետև կա լծակների բացակայության խնդիր, չկա երկխոսության գնացող ու քաղաքական կամք ունեցող իշխանություն»:

Սերոբյանի դիտարկմամբ, այսօր Հայաստանում ժողովրդավարության որևէ մեխանիզմ չի գործում, ըստ որի ընդդիմությունը կարողանա իրեն լավագույնս դրսևորել: Փոխարենը իշխանությունն անընդհատ թիրախներ է ընտրում. «Իրենք չեն ուզում, որ իրենց անգործությունն ու ապօրինությունները հանրայնացվեն: Ու վախերը փակելու համար նրանք կառչել են անձանցից, այն անձանցից, որոնք օբյեկտիվ ու օպերատիվ են աշխատում: Ջայլամի քաղաքականություն են վարում՝ սեփական անգործությունը, սեփական վախերն ու ապօրինությունները քողարկելու համար: Իրենց տեսանկյունից իրենց «վնաս» տվող անձանց ուզում են չեզոքացնել: Խոսքը թե՛ գիտելիքի, թե՛ ռեսուրսի առումով իրենց համար «վտանգավոր» անձանց չեզոքացման մասին է, ինչի արդյունքում ուզում են համակարգում միակը դառնալ:

Օրինակ՝ ՄԻՊ-ը միակ գործուն կառույցն է, իրականացնում է այն ամենն, ինչը պետք է պետական ապարատն իր ուսերին վերցներ: Նույն պետական ապարատի բացերը լրացնում է ՄԻՊ-ը, նա չլինի՝ ի՞նչ ենք անելու: Ո՞վ է ինֆորմացնելու մեզ, պաշտպանելու մարդու իրավունքները: Ու, փաստորեն, ՄԻՊ-ը թիրախավորվում է: Եթե այդ կառույցը ևս ենթարկեցվի իշխանությանը, նույն ուժային կառույցների օրինակին ականատես կլինենք: Այսինքն, ինչ ասեն վերևից, այն էլ կանեն: Ընդհանուր առմամբ, մի լծակի կողմից իրականացվող կառավարումը ահռելի փլուզումների է բերելու, ինչի հետևանքները մենք արդեն 3 տարի տեսնում ենք: Մեծ հաշվով, ամեն ինչ մոնոպոլացնելու մոլուցքը, մենիշխանությունը բացասական հետևանքների է հանգեցնելու, ինչին ականատես ենք եղել նաև պատերազմի ու դրա թողած հետևանքների տեսքով»:

Նա շեշտեց, որ այս իշխանությունը, որն անգամ ներքին հարցերում չի կարողանում կազմակերպչական հմտություններ դրսևորել, միջազգային հարթակներում առավել ևս չի կարող:

«Հասարակ դիմակ կրելու օրինակը կարող եմ բերել: Այս պարագայում ինչպե՞ս կարող են միջազգային հարթակներում մեր դիրքորոշումը ներկայացնել: Սոցիալառողջապահական խնդրի անգամ մեկ տոկոսը չեն կարողանում կազմակերպել, ինչպե՞ս են միջազգային հարթակներում մեր ձայնը բարձրացնելու, Արցախյան հիմնահարցի հետ կապված դիրքորոշում արտահայտելու: Մենք այսօր չունենք անձ, կառավարիչ, ղեկավար, որը միջազգային հարթակում կարող է պատվով ներկայացնել մեր երկիրն, ու մենք ստանանք այն դրական օգուտները, որն անհրաժեշտ է մեզ: Քննարկվում է, որ նոյեմբերի 9-ին նոր խայտառակ փաստաթղթի կնքում է սպասվում, բայց մինչ օրս իրազեկված չենք՝ ինչի մասին է խոսքը, ինչի շուրջ են բանակցում, որևէ մեկը տեղյակ չէ, թե այս անգամ ինչ են տալիս թշնամուն ու ինչի գնով: ՌԴ նախագահը հայտարարեց, որ սահմանագծման, սահմանազատման հարցերը լուծվելու են մեր և ադրբեջանական կողմի միջև, բայց մենք այսօր բանակցող չունենք, ինչը նշանակում է, որ կրկին կորուստներ ենք ունենալու, քանի որ չկա նաև ազգային օրակարգ, չունենք հստակ կանոնակարգ, փաստաթուղթ, որի շուրջ պետք է բանակցենք: Փոքր երկրների համար առավել ևս կարևոր է միջազգային հարաբերությունների զարգացումը, բայց այսօր մեր բոլոր միջազգային կապերը խզված են»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients