Հայկական շոու բիզնեսի քավոր-սանիկները
LIFEBlognews.am-ը գրում է.
Քավորի ընտրոությունը շատ կարևոր է, քանի որ նա ըտանիքի լիիրավ անդամ է դառնում։ Ասում են՝ շոու բիզնեսում պատահական մարդկանց չեն ընտրում որպես իրենց քավոր։ Ներկայացնում ենք հայկական շոու բիզնեսի քավոր-սանիկներին.
Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանն ամուսնացան Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանի քավորությամբ։ Հետագայում նրանց փոքրիկի՝ Լեոյի կնքահայրը ևս նա դարձավ։

Երգչուհի Լուսինան և Գառնիկ Առաքելյանն ամուսնացան Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի քավորությամբ։ Երգչուհիների ամուսինները վաղեմի մտերիմ ընկերներ են։


Հայկական շոու բիզնեսում Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի քավորությամբ ամուսնացավ նաև երգչուհի Լանա Խաչատրյանը։ Նրա ամուսինը՝ Տիգրանը, ևս Լևոն քոչարյանի մտերիմ ընկերներից է։

Երգչուհի Սյուզի Մելիքյանն ամուսնացավ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի քավորությամբ։

Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի և Էրիկ Կարապետյանի հարսանիքի քավորը Գագիկ Ծառուկյանն է։

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ու երաժիշտ Կարեն Մամիկոնյանն ամուսնացան Անուշիկի քրոջ՝ Արևիկ Ալավերդյանի և նրա ամուսնու՝ Հայկի քավորությամբ։

Երգիչ Արման Թովմասյանը որդուն մկրտել է Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի քավորությամբ։

1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year
3
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
4
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
5
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program



