Գտել են Մոսկվայում անհետ կորած դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայային
SOCIETYՄոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները պարզել են անհետ կորած դերասանուհի Սվետլանա Սվետլիչնանայի գտնվելու վայրը, հայտնում է «Իզվեստիա»-ն։
81-ամյա դերասանուհին ողջ է ու առողջ։ Նրան գտել են թոք-շոուներից մեկի նկարահանման ընթացքում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ոստիկանության աշխատակիցները պարզել են վարորդի ինքնությունը, որն անհետացումից կարճ ժամանակ առաջ տարել է դերասանուհուն։ Տղամարդուն հարցաքննության էին հրավիրել։
Հայտնի դերասանուհու անհետացման մասին հաղորդվում էր երկուշաբթի՝ հոկտեմբերի 25-ին։ Իրավապահ մարմիններին էր դիմել դերասանուհու հարազատը, որը հայտնել է, որ «Ադամանդե ձեռքը» ֆիլմի աստղը կորել է եւ մի քանի օր կապի դուրս չի գալիս։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



