«Հրապարակ». «Հայաստան» դաշինքը կմասնակցի՞
POLITICSՏեղեկություններ կան, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաեւ «Հայաստան» դաշինքը, եւ ցուցակը, ըստ Վանաձորում պտտվող լուրերի, գլխավորելու է Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության եւ զբոսաշրջության բաժնի պետ Գոռ Բադյանը։
Մենք կապվեցինք Բադյանի հետ՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ Դուք եք գլխավորելու «Հայաստան» դաշինքի ցուցակը, ասաց` ոչ, ճիշտ չէ։ Չե՞ք մասնակցելու ընտրություններին, Բադյանը պատասխանեց․ «Դեռեւս նման որոշում չկա կայացված»։ Իսկ «Հայաստան» դաշինքի հետ քննարկումներ, բանակցություններ սկսվե՞լ են։ «Դեռեւս ոչ»: Հարցին, թե ցանկություն ունի՞ մասնակցելու ընտրություններին, Բադյանն ասաց. «Բերեք այդ հարցին չպատասխանեմ»։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



