Լոս Անջելեսում ավտոմեքենան մխրճվել է ռեստորանի մեջ․ կան զոհեր
SOCIETYԿալիֆորնիայի Լոս Անջելեսի Վան Նայս շրջանում, կիրակի օրըէ երեկոյան, ավտոմեքենան մխրճվել է ռեստորանի մեջ։ Առնվազն մեկ մարդ զոհվել է, հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։
«Ավտոեքենան մխրճվել է առևտրային շենք (ռեստորան) և տապալել է մեկ այցելուի, որը, ցավոք, դեպքի վայրում մահացած է հայտնաբերվել: Եվս 5 մարդ վիրավորվել է։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է հրշեջների հաղորդագրության մեջ։
ABC հեռուստաընկերության տեղական մասնաճյուղն իր հերթին պնդում է, որ ավտոմեքենան բախվել է Հելոուինի տոնակատարության համար նախատեսված պարագաներով խանութին։ Նրա խոսքով՝ մի կին է մահացել։
Կասկածյալը հանցագործության վայրում ներկայացել է ոստիկանության աշխատկիցներին։ Իրավապահների խոսքով՝ նա նախկինում բերման է ենթարկվել չափազանց արագ վարելու համար։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



