Մահացել է միլիարդատեր Վալենտին Գապոնցեւը
INTERNATIONAL NEWS82 տարեկան հասակում մահացել է Forbes-ի ցուցակի ռուսաստանցի եւ ամերիկացի գործարար, IPG Photonics ընկերության համասեփականատեր Վալենտին Գապոնցեւը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Forbes-ին։
Մահվան լուրը հաստատել է գործարարի որդին՝ Դենիս Գապոնցեւը:
Մահվանից առաջ վերջին մի քանի տարին Գապոնցեւը պայքարում էր քաղցկեղի դեմ, սակայն այս պահին մահվան պատճառը դեռ հայտնի չէ։
Վալենտին Գապոնցեւը լազերային ֆիզիկայի եւ տեխնիկայի, մանրաթելային եւ օպտոէլեկտրոնային տեխնոլոգիաների ոլորտում առաջին գործարարներից է։ Նրա կարողությունը կազմում է 2,8 միլիարդ դոլար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



