Հնդկաստանում կապիկը տղամարդու է սպանել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի Դելի քաղաքում կապիկի նետած աղյուսի հարվածից տղամարդ է մահացել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ինչպես պարզել են ոստիկանները, դա տեղի է ունեցել, երբ կապիկները փորձել են բացել շենքի երկրորդ հարկում գտնվող ջրի բաքը: Նրանք գուշակել են, որ ամբարի կափարիչի վրայից պետք է հանել տիրոջ թողած երկու աղյուսը: Կապիկները աղյուսներից մեկը նետել են հարակից պատշգամբը, իսկ մյուսը 30-ամյա Մոհամմադ Կուրբաանի վրա, ով ներքևում կանգնած պայուսակներ էր վաճառում։
Աղյուսը հարվածել է տղամարդու գլխին. տուժածը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



