«Ինձ պատանդ են վերցրել». Կարեն Շահնազարովի նախկին կինը դիմել է ոստիկանություն
SOCIETY«Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնախարովի նախկին կինը՝ դերասանուհի Օլգա Սիդորովան, պատմել է այն սարսափների մասին, որոնց բախվել է Մերձմոսկվայում: Ինչպես գրում է NEWS.ru-ն արտիստուհին իրավապահ մարմիններին բողոքել է այն տղամարդու դեմ, ով «վախի մեջ է պահում երեք գյուղերը»։
Օլգա Սիդորովայի եւ Անոխինո գյուղի մյուս բնակիչների խոսքերով, Ալեքսանդր Զ.-ն ապրում է հարեւան Կուպլիյամ գյուղում եւ տարածքում շրջում է զենքով եւ ինքնաշեն կվադրոցկլով։ Շահնազարովի նախկին սիրեցյալը նշում է, որ այդ պահից գյուղերի բնակիչները վախենում են լքել իրենց տները, քանի որ հայտնի չէ, թե դեռ ինչ կա այդ բնակչի գլխում:
«Իմ տարեց հարեւանուհին օրերս գնացել է անտառ եւ տեսել Ալեքսանդր Զ.-ին՝ առանց հրացանի, բայց մեծ դանակով։ Տատիկը քիչ էր մնում վախից մահանար», - նշել է Սիդորովան։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



