Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս են խժռում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ապագան և ընդհանրապես ապագան․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեք տարի շարունակ քաղաքացիները միայն լսում են հայտարարություններ այն մասին, որ շուտով իրենց կյանքի որակը բարելավվելու է, իսկ եկամուտներն՝ ավելանալու։ Եվ այս խոստումը առանցքային տեղ էր զբաղեցնում Փաշինյանի կողմից վարչապետի բաղձալի աթոռին տիրանալու ճանապարհին։ Սկզբում վերջինս խոստանում էր «կոպեկ առ կոպեկ» հետ վերադարձնել «ժողովրդից թալանվածը», և, բնականաբար, այդ գումարների վերադարձի արդյունքում մարդկանց սոցիալական վիճակը պետք է բարելավվեր։ Բայց, դրա փոխարեն, հանրությունը միայն «մասկի շոուների» և «բռնոցիթողոցիների» ականատես եղավ, իսկ միջին վիճակագրական քաղաքացու կյանքը նույնիսկ չմնաց այն մակարդակին, ինչպես կար, այլ հակառակը՝ գնալով ավելի էր վատանում։

Տեսնելով, որ մարդիկ կարող են պահանջներ ներկայացնել՝ Փաշինյանը նոր պատմություն հորինեց՝ այս անգամ «տնտեսական հեղափոխության» մասին, թե իբր տնտեսությունը աննախադեպ աճ է արձանագրում, ներդրողները կառավարության առջև հերթ են կանգնել, եթե մարդիկ մի քիչ էլ համբերեն, ամեն ինչ լավ կլինի։ Սակայն իբր թե երկրի սոցիալ-տնտեսական վիճակը շատ բարվոք էր, կորոնավիրուսի համաճարակն էլ մյուս կողմից հարվածեց տնտեսությանը։ Եվ աճի փոխարեն անցած տարի ունեցանք ռեկորդային անկում, որը գերազանցեց 7 տոկոսը։ Դրա արդյունքում քաղաքացիների եկամուտները կտրուկ անկում ապրեցին։ Եվ հիմա, երբ արդեն խոսվում է տնտեսության վերականգնման մասին, մարդկանց սոցիալական վիճակը վատթարանում է աննախադեպ տեմպերով։ Խնդիրն այն է, որ գնաճն ու թանկացումները համարժեք չեն տնտեսության վերականգնմանը։

Այսինքն, գներն ավելի արագ են աճում, քան տնտեսությունը։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի սպառողական շուկայում սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ամենաբարձր գնաճն է արձանագրվել՝ 8,9 տոկոս: Հատկապես անտանելի վիճակ է ստեղծվել առաջին անհրաժեշտության ապրանքների մասով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 15,4 տոկոս: Նախորդ սեպտեմբերի համեմատ 9 տոկոս գնաճ է արձանագրվել մսամթերքի, 9,5 տոկոս՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում։ Կաթնամթերքի, պանրի և ձվի դեպքում գրանցվել է 10 տոկոս գնաճ և այսպես շարունակ։ Նման գնաճի խայտառակ տեմպերը քիչ չէին, առաջիկայում էլ նոր թանկացումների ալիք է սպասվում։ Օրինակ՝ 2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը, որն այս պահին 180 դրամ է, կբարձրանա 20 դրամով և կդառնա 200 դրամ:

Ոչ պակաս մտահոգիչ է գազի գնի թանկացման հարցը, քանի որ գազի գնի թանկացումը իր հետ միասին թանկացումների շղթա է բերում՝ ազդելով տնտեսության ամենատարբեր ոլորտների վրա։ Այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել, որ համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգահեռ, մեծապես աճել է կապույտ վառելիքի նկատմամբ պահանջարկը՝ մանավանդ որ շուտով մոտենում է ձմեռը։ Օրինակ՝ Եվրոպայում գազի ֆյուչերսների գները հասել են նոր պատմական առավելագույնի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց գերազանցելով 1600 դոլարի շեմը: Ու սա այն պայմաններում, երբ օգոստոսի սկզբին վառելիքի մատակարարման արժեթղթերը հազար խմ–ի դիմաց սակարկվում էին ընդամենը 515 դոլարի մակարդակում։ Բնականաբար, քիչ է հավանականությունը, որ համաշխարհային մակարդակում գազի գների բարձրացումը չի ազդի նաև հայ սպառողի վրա։ Եվ դեռևս հարցական է, թե հայկական շուկայում գազի գների հետ ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ։

Համենայն դեպս, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գազի գնի մասով միայն հավաստիացնում է, թե բանակցությունները շարունակվում են, սակայն այդպես էլ ոչ մի որոշակիություն չի մտցվում, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում, որ կանխի գազի գնի հավանական աճը։ Օրինակ՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես են իշխանությունները լուծելու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հարցը, որի շահագործումից «Գազպրոմը» ցանկանում է շահույթ ստանալ։ Այս համատեքստում իշխանությունները սկսել են հույսեր կապել տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հետ, որն իբր բարենպաստ պայմաններ կարող է ստեղծել։ Բայց, իրականում, ինչպես ոչ մեկ անգամ նշել ենք, բացառված չէ, որ դրա արդյունքում Հայաստանի համար ստեղծված պայմանները ոչ միայն չբարելավվեն, այլև ավելի վատթարանան։ Իսկ մինչ տնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաները փորձում են իմիտացիա ստեղծել, թե լուրջ աշխատանքներ են տանում երկրի սոցիալ-տնտեսական դրությունը բարելավելու ուղղությամբ, իրավիճակն ավելի անտանելի է դառնում։

Ըստ այդմ էլ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փորձում է արդարանալ, թե գնաճը խժռում է իրենց արած աշխատանքի մեծ մասը։ Նույն Քերոբյանը հպարտանում է, թե այս տարի ռեկորդային չափի՝ 30 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Հայաստանից, բայց նրա և մյուս պատասխանատուների գործն էր թույլ չտալ, որ կարտոֆիլի՝ չափից ավելի մեծ արտահանումը տեղական շուկայում շեշտակի գնաճի պատճառ դառնար, ինչն իր հետևանքներն է ունենում հայկական սպառողի գրպանի վրա։ Ստացվում է՝ որտեղ անհրաժեշտ է գործել, իշխանություններն ուղղակի անգործության են մատնված։ Չնայած նրանցից լուրջ ակնկալիքներ ունենալն արդեն անիմաստ է դարձել։ Եվ արդեն դժվար է պատկերացնել, թե ժողովուրդն ինչպես կարող է շարունակել հույսեր կապել այս իշխանությունների հետ, որոնք խժռում են Հայաստանի սոցիալտնտեսական զարգացման ապագան։ Եվ ոչ միայն սոցիալ-տնտեսական զարգացման: Ընդհանրապես ապագան...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation