Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


«Ծանր սոցիալական վիճակ է, իսկ պետական համակարգում շռայլ ծախսերը շարունակվում են»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում շարունակվում է գների աճ արձանագրվել: 2021 թ. հունվար-սեպտեմբերին միայն սննդամթերքի գները պաշտոնական տվյալներով ավելացել են 10,2 տոկոսով:

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ հիմնականում սննդամթերքը, առանձին ապրանքատեսակների մասով ոչ թե 10, այլ ավելի մեծ տոկոսով են թանկացել:

«Առանձին դեպքերում 20, 30, մինչև անգամ 40 տոկոս թանկացման հետ գործ ունենք: Գնաճին զուգահեռ՝ սովորաբար կառավարությունները եկամուտների ինդեքսացիա են իրականացնում, այսինքն, բոլոր եկամուտները պետք է համամասնորեն ինդեքսավորվեն, ինչը մեզ մոտ խորթ երևույթ է:

Գնաճի գործոններն, իհարկե, բազմաբևեռ են, բայց պետք է արձանագրել հետևյալը. երբ գների նվազում է լինում, գործող կառավարությունը 100 փաստերի մեջ է ներառում: Օրինակը բենզինի՝ ընդ որում, իրենցից անկախ արձանագրված գնանկումն էր: Բայց երբ գործ ունենք թանկացման հետ, բոլորը լուռ են, ու որևէ մեկը հոդաբաշխ մեկնաբանություն չի տալիս: Մեծ հաշվով, իսկապես գործ ունենք ծանր սոցիալական վիճակի հետ, որովհետև գնաճին համընթաց եկամուտները չեն ավելանում»,-ասաց Հ. Ֆարմանյանը:

Նրա խոսքով, ընդհանրապես տնտեսական աճ արձանագրելու հիմնական առանցքը ներդրումների ներգրավումն է. «Բայց այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, ու ընդամենը թվեր են արձանագրում: Օրեր առաջ ՊԵԿ նախագահն ինչ-որ աննախադեպ հարկային մուտքերի մասին հայտարարեց: Մինչդեռ այդ ցուցանիշների որակական կառուցվածքի մասին չեն խոսում: Մենք ունենք տնտեսական աճ ընդամենը միջազգային շուկայում պղնձի գների բարձրացման շնորհիվ, որոշակի աճ է նկատվում նաև Հայաստան փոխանցվող գումարների՝ տրանսֆերտների առումով: Նշվածները որակական ցուցանիշ չեն: Մնացած դեպքում էլ աշխատում են տնտեսության այն ոլորտները, որոնք որակական ցուցանիշների հետ ընդհանրապես կապ չունեն: Քանի որ տնտեսության մեջ մենք որակական աճի հեռանկարներ չունենք, ավելի վատ վիճակ ենք ունենալու, այս իրավիճակը գնալով խորանալու է»:

Այս համատեքստում նա հավելեց, որ նշվածին զուգահեռ՝ պետական համակարգում շարունակում են ծախսեր իրականացնել, դրանք որևէ կերպ չեն կրճատվում. «Պետական ապարատից որևէ մեկը չի տուժում, այս սոցիալական ծանր իրավիճակում տուժում է միայն հասարակ քաղաքացին: Էկոնոմիկայի նախարարն օրեր առաջ ասաց՝ «մեր արած աշխատանքը խժռում է գնաճը»: Իսկ ես կասեի՝ գնաճը խժռում է մարդկանց եկամուտները, թոշակները, սակայն չի խժռում իրենց պարգևավճարները: Գնաճն իրենց վրա չի ազդում»:

Ինչ վերաբերում է թոշակների, նպաստների սպասվող բարձրացումներին, նաև 2022 թվականի բյուջեի ծախսային հատվածին, որը կառավարությունում ևս «աննախադեպ» են համարում, տնտեսագետը նշեց. «Այս կառավարությունն աննախադեպության սինդրոմով է տառապում: Սովորաբար որևէ բարձրացման դեպքում՝ լինի աշխատավարձ, թե թոշակ, չեն նշում, թե ելակետը որն է: Ելակետային վերլուծական տվյալներ չկան, որ հասկանանք՝ նախատեսվող բարձրացումը նորմա՞լ է, թե՞ ոչ: Միգուցե, ենթադրենք, բազային կենսաթոշակների 2100 դրամ ավելացման փոխարեն բարձրացումը պետք է 10 հազար դրամով լինի՞: Մեծ հաշվով, նման գնաճի պայմաններում ոչ մի աննախադեպ բան գոյություն չունի: Այս ամենը ոչինչ չասող թվեր են, որոնք հասարակ քաղաքացու վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ: Դրանով որևէ հարց չի լուծվելու քաղաքացիների համար»:

Հայկ Ֆարմանյանը շեշտեց, որ, առհասարակ, տնտեսական քաղաքականության վարման ստանդարտ գործիքակազմ գոյություն ունի: «Խոսքը բարենպաստ միջավայր ստեղծելու, միջոցներ ներգրավելու, ծախսերը կրճատելու մասին է: Բացի այդ, երկիրդ պետք է հրապուրիչ լինի: Ընտանիքի մակարդակով համեմատություն անենք: Որքանո՞վ ճիշտ կլինի, երբ ընտանիքի անդամներից մեկը շարունակի ցոփ ու շվայտ կյանքով ապրել, մնացածները տանը սոված նստեն, բայց ինքը հույս տա, որ լավ է լինելու: Ճիշտ չէ սա: Հիմա երկրի մասշտաբով ի՞նչ ենք տեսնում: Պետական պաշտոնյան շարունակում է իր բարիքներից օգտվել, ու այս առումով որևէ սահմանափակում չենք տեսնում: Ու այդ վարքագծով շարունակում են իրենց պաշտոնները վայելել: Ոչինչ չփոխվեց անգամ կորոնավիրուսի տարածման ֆոնին ու պատերազմի ժամանակ: Մեր հանրապետությունը ևս մեծ ընտանիք է:

Ունենք մեծ ընտանիք, որի պետական ապարատում շարունակում են շռայլ ծախսեր կատարել, բայց մյուս կողմից՝ բարենպաստ օրենսդրական փոփոխություններ, ներդրումների ներգրավմանն ուղղված քայլեր, մեծ հաշվով, չենք տեսնում: Գուցե առանձին քայլեր արվել են առանձին ոլորտներում: Հիմա, օրինակ՝ առանձին տնտեսվարողներ ասում են, որ հարկային վարչարարության առումով բարելավում կա: Չեմ վիճի, բայց գլոբալ առումով պետությունն ի՞նչ քայլեր է իրականացրել, որ Հայաստանը հրապուրիչ լինի: Առավել ևս՝ այս պայմաններում, երբ կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամ ու նաև պետերազմի հետևանքներ ունեցանք»,-նշեց մեր զրուցակիցը:

Ամփոփելով՝ նա նշեց, որ շոշափելի, ընդ որում՝ որակական տնտեսական աճ պետք է լինի, որպեսզի քաղաքացին որևէ օգուտ զգա: Հայկ ֆարմանյանի դիտարկմամբ, այդ քայլերը, մեծ հաշվով, չկան:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients