Ուժեղ քամու պատճառով վնասվել է Կրեմլի ամրոցի պատը (տեսանյութ)
VIDEOՌԴ Պաշտպանության դաշնային ծառայությունից հայտնել են, որ ուժեղ քամու պատճառով վնասվել են Կրեմլի պալատի պատի ատամնավոր հատվածը:
Գերատեսչության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դենիս Սիմոնովը պարզաբանել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
«Սպասկայայից մինչև Սենատսկայայի աշտարակ պատի հատվածում վերականգնողական աշխատանքներ են ընթանում, որոնք դադարեցվել են ուժեղ քամու ժամանակ»,- ասել է նա ՏԱՍՍ-ին։
Նրա խոսքով` մասնակիորեն փլուզվել է շինարարական կառույցը, ինչպես նաև պատի ատամնավոր մասը:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects
5
Rate.Trading: Currency Exchange on a New Digital Platform



