Հայաստանում մեկնարկել են միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունները
SOCIETY Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները մեկնարկել են հոկտեմբերի 22-ին:
Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է, որ զորավարժություններին մասնակցում են ինչպես Հայաստանի ԶՈւ հատուկ բանակային կորպուսի, այնպես էլ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները:
Գերենալը նաև ընդգծել է, որ նմանատիպ վարժանքներ անց են կացվում տարին մի քանի անգամ, նախապատրաստական պլանի համաձայն։
Այսօրվա զորավարժություններին խաղարկվելու է մի քանի սցենար։ Զորավարժություններում ներգրավված է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, մասնավորապես, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), ինքնագնաց հրետանի։ Ակտիվ փուլից հետո պետք է կամփոփվեն արդյունքները, կտրվեն համապատասխան հանձնարարականներ:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



