Հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հունիսի 26-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող Արման Մայիսի Եփրեմյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



