Մենք նոր ծրագիր ունենք UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ. Նարինե Մանուկյան
BLOGՆարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը ամենակարող են, չկասկածեք!
Մի քանի ամսից նաև այստեղ ենք ունենալու հզորացած կանանց ու ընտանիքներ!
Մեկնարկել ենք մեր մարզային հաջորդ ծրագիրը:
Արարատի մարզի տարբեր համայնքներում բնակվող հաշմանդամություն ունեցող 8 երեխաների մայրեր հնարավորություն ունեն սովորելու ամենապահանջված ու իրենց իսկ պայմաններին ամենահարմար մասնագիտություններն ու սկսել աշխատել:
UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում մայրերը ոչ միայն կսովորեն, այլև կստանան անհրաժեշտ պարագաներ, համապատասխան գործիքներ, որպեսզի հենց սովորելու ընթացքում ավելի պրակտիկորեն հմտանան ու անմիջապես կարողանան աշխատել՝ ապահովելով իրենց ընտանիքների կայուն եկամուտը:
Մայրերին ոչ միայն ֆինանսական, այլև՝ հոգեբանական կայունություն է անհրաժեշտ, հատուկ հոգեբանական խմբային հանդիպումները կօգնեն նրանց ավելի ինքնավստահ լինել, առավել համարձակորեն ստանձնել իրենց նոր պարտականությունն ու արդեն որպես մասնագետներ կայուն քայլերով մտնել աշխատաշուկա:
Շնորհակալ ենք UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին համագործակցության համար, վստահորեն այն շարունակական է լինելու, քանզի բոլորիս նպատակը մեկն է՝ փոխել հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակը:
Հետևեք ծրագրի ընթացքին ու ձեր բարի խոսքերով խրախուսեք մեր մայրերին՝ առավել հաստատուն քայլերով առաջ գնալ:



1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



