Ռոնալդուն կրկին շրջանցեց Մեսսիին՝ նոր ռեկորդ սաhմանելով ՉԼ-ում
SPORTՉորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 20-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ատալանտա» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց անգլիական թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով:
Հաղթական գոլը 81-րդ րոպեին խփեց հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացու համար «Ատալանտան» դարձավ 38-րդ թիմը, որի դարպասը նա գրավեց Չեմպիոնների լիգայում։ Նախկինում մրցաշարի պատմության ոչ մի խաղացողի չէր հաջողվում գրավել այսքան թիմի դարպաս: Այդ ցուցանիշով Ռոնալդուն կրկին շրջանցեց Լիոնել Մեսսիին։
Նշենք, որ նախորդ օրը «Լայպցիգի» հետ ՉԼ խաղում Մեսսին գրավեց 37-րդ ակումբի դարպասն ու այդ ցուցանիշով հավասարվեց «Մանչեսթեր Յունայթեդի» Կրիշտիանու Ռոնալդուին, ով այդ պահին դեռ 37 ակումբի դարպաս էր գրավել:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



