Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Ինֆորմացիայի պակասի և ոչ պատշաճ իրազեկման հետևանքով առաջին հերթին տուժում են քաղաքացիները. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ե՞րբ և ինչո՞ւ է մարդն սկսում դավադրապաշտական տեսությունների հետևից ընկնել: Երբ ունի պատշաճ ինֆորմացիայի պակաս: Այն էլ՝ այս դարում, երբ լրատվության աղբյուրները շատ են ու բազմազան: Այս օրինաչափությունը պետք է գիտակցել և, օրինակ՝ որոշումներ կայացնելիս ու դրանք արդեն հանրային դարձնելիս հաշվի առնել մեկ կարևոր բան՝ կայացված որոշումը, ներկայացված նախագիծը, օրենսդրական ակտը պետք է այն ընթերցող, հետո այդ կիրառության մեջ դնող քաղաքացիների շրջանում հարցեր չառաջացնեն, կամ էլ առաջանալու դեպքում դրանք լինեն, ասենք, զուտ տեխնիկական:

Հիշո՞ւմ եք՝ օրերս տեղեկացանք, որ նախագիծ է ներկայացվել, որով անձնագրերի վավերականության ժամկետը տասից դառնում է երկու տարի, բացի դա, առաջարկվում է որպես ծննդավայր պետության փոխարեն անձնագրում նշել քաղաքը, իհարկե, քաղաքացու ցանկությամբ: Օրենքում առաջարկվող փոփոխություններն ամեն մեկը սկսեց յուրովի մեկնաբանել, վերլուծել, քննարկել ու քննադատել՝ էլ «գող փիսո», էլ «քաչալ շուն», մինչև գործը հասավ «դիվանբաշուն»:

Իրականում այս հարցի շուրջ ծավալված քննարկումները հենց Թումանյանի «Շունն ու կատուն» էին հիշեցնում: Օրեր անց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետը հստակ պարզաբանումներ ներկայացրեց, մասնավորապես՝ ծննդավայր երկրի փոխարեն քաղաքի անվանումը նշելու անհրաժեշտություն առաջանում է միջազգայնորեն չճանաչված պետություններում կամ վիճարկելի տարածքներում ծնված անձանց իրավունքներն իրացնելիս, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը շարունակվելու են տրվել 10 տարի ժամկետով, եթե քաղաքացին 5 կամ 10 տարվա վիզա ունի այս կամ այն երկիր մուտք գործելու համար, ապա նա կարող է այդ թույլտվությունն օգտագործել ինչպես հին անձնագիրը սահմանապահին ցույց տալով, այնպես էլ մոտենալ տվյալ երկրի իրավասու մարմին, որպեսզի մուտքի թույլտվության դրոշմակնիքը փոխանցվի նոր անձնագիր, եթե քաղաքացին այս պահին ունի անձնագիր, որն, ասենք, դեռ 5 տարի վավեր է լինելու, ապա այն շարունակելու է գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը: Այս պարզաբանումներից հետո բոլորս հանգիստ շունչ քաշեցինք, հասկացանք, որ անձնագրային շտապելու և անձնագրերը փոխելու կարիք չկա՝ մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը, ու առհասարակ՝ 2 տարի վավերականության ժամկետը վերաբերում է հին նմուշի անձնագրերին:

Մինչդեռ անգամ կարծիքներ հնչեցին, որ պետությունը որոշել է արգելել իր քաղաքացիների ելքը երկրից կամ երկու տարին մեկ գումար աշխատել: Սահմանային իրադրությանը վերաբերող ցանկացած տեղեկատվության հանդեպ մեր հասարակությունը շատ զգայուն է, եթե ոչ բոլորը, ապա վստահաբար՝ շատերը: Արձակված մեկ կրակոցը, սահմանային լարվածությունը, զինված ուժերի տեղաշարժը մեզ մոտ տագնապային զգացումներ են առաջացնում: Այդպես եղավ նաև հոկտեմբերի 14-ի գիշերը, երբ սկսեցին լուրեր տարածվել, որ Արցախում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով վիրավորվել է 6 զինծառայող: Այս մասին պաշտոնական առաջին տեղեկությունը տարածեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հղում անելով Արցախի իր գործընկերոջը: Այդ նույն ընթացքում մեկ ժամից ավելի լուռ էին ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն, մինչդեռ լուրեր էին տարածվում, որ անգամ զոհեր ունենք:

Դրանք ավելի ուշ հերքվեցին: ՊՆ-ի լռությունը կամ տեղեկատվություն հաղորդելու հարցում դանդաղկոտությունը շատերին առիթ է տալիս կարծելու՝ ուրեմն մի բան թաքցնում են, իսկ հետագայում հաղորդած տեղեկատվության հանդեպ կա ակնհայտ անվստահություն: Գիտակցում ենք՝ ամեն ինչ հանրայնացնել չի կարելի, բայց լռելը լավագույն լուծումը չէ: Մեր երկրում այժմ առաջնային կարևորության խնդիրներից մեկը պատվաստումային գործընթացն է: Ինչո՞ւ մարդիկ սեփական կյանքը փրկելու համար չեն պատվաստվում, տարակուսում են փորձագետները: Իսկ գուցե այն պատճառով, որ մինչև վերջերս, ավելին՝ նաև հիմա, քաղաքացու հետ անկեղծ զրույցն այդպես էլ չի կայանում: Վերջերս փորձագետներից մեկը «Փաստի» հետ զրույցում հենց այս միտքն առաջ քաշեց պատվաստումային գործընթացին անդրադառնալիս, նշեց՝ «տեսե՞լ եք որևէ մեկը՝ բժիշկ կամ համաճարակաբան, հեռուստատեսությամբ պարզաբանի, թե որ պատվաստանյութն իրենից ինչ է ներկայացնում, ինչ կազմ ունի, ինչ ազդեցություն, տեսե՞լ եք, որ որևէ մեկը խոսի հակացուցումների մասին:

Այս հարցերը պետք է գրագետ մատուցվեն մասնագետի կողմից, ոչ թե խոսի նախարարը: Նախարարը մասնագիտական կրթություն չունի»: Նույն առողջապահության համակարգին առնչվող որոշումներ են կայացվում, բայց տպավորություն է, թե հարցերը համակողմանի չեն քննարկվում: Օրինակ՝ պատվաստվելու կամ էլ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու՝ նախարարության պահանջից հետո շատերի մոտ հարց առաջացավ՝ իսկ ինչպե՞ս վարվեն հեռավար տարբերակով աշխատողները և կորոնավիրուսով հիվանդացած և առողջացած քաղաքացիները: Այս հարցադրումներից մի քանի օր հետո միայն նախարարությունը որոշակի կարգավորումներ սահմանեց նաև այս դեպքերի համար, արդարության համար նշենք, որ երբեմն նաև անհասկանալի: Նախորդ տարի, երբ համաճարակի բռնկման բուռն շրջանն էր՝ պատերազմից առաջ, ինքս նոտարական գրասենյակից դիմումի տեսքով փաստաթուղթ տարա ՔԿԱԳ: Այնտեղ հայտնեցին, որ փաստաթղթերն առձեռն չեն ընդունում, նոտարն այն պետք է ուղարկի էլեկտրոնային տարբերակով: Վերադարձա նոտարական գրասենյակ, նոտարն ասաց, որ իրեն չեն տեղեկացրել այդ փոփոխության մասին:

Նույն նախարարությանը ենթակա երկու կառույցների միջև հաղորդակցության, գուցե նաև փոխգործակցության պակասի հետևանքով քայքայվում են քաղաքացու նյարդերը, կորցնում է ժամանակը, ի վերջո, պետական գերատեսչությունները չեն կարողանում թեթևացնել սեփական աշխատանքը: Մեր հեքիաթները լավագույնս նկարագրում են մեր իրականությունն ու, որպեսզի ամեն անգամ «Կիկոսի մահը» հեքիաթը չբեմադրենք որոշումներին առնչվելիս, պետք է պատշաճ իրազեկում իրականացնել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy