Yerevan, 14.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Չի կարող երկրում լինել իշխանություն, ու երկրի տարածքից ամեն օր կտրեն». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանի հետ զրույցում խոսել ենք ՏԻՄ ընտրությունների, դրանից բխող իրողությունների մասին, անդրադարձել նաև կառավարման խնդիրներին: Արթուր Համբարձումյանը ՏԻՄ ընտրություններից բխող մի քանի հանգամանք է առանձնացնում:

«Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի գլխավոր թիրախներն օրենսդիր, դատական իշխանություններն էին, ինչպես նաև լրագրողական համայնքն ու Արցախը: Նպատակը բոլորին ենթարկեցնելն էր: ՏԻՄ-երն իրեն ենթարկեցնելը առաջնային նպատակների մեջ չի եղել, որովհետև եթե անգամ այս կամ այն համայնքում գյուղապետը, համայնքապետը կամ քաղաքապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ չէր, կառավարության գործիքներն օգտագործելով՝ ոչ ֆորմալ ազդեցություն էր ունենում նրանց վրա: Շատ հեշտությամբ կարողանում էր համայնքների ներկայացուցիչներին իրեն ենթարկեցնել: Այս ՏԻՄ ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ն. Փաշինյանը տեղերում բացարձակապես թիմ չունի, որ իր թիմակիցներն իրենցից բան չներկայացնող մարդիկ են, որոնք իրենց համայնքներում ու մարզերում որևէ ազդեցություն չունեն: Ի դեպ, դեռ 2017 թ. նոյեմբերից լուծարել էր «Քաղաքացիական պայմանագրի» տարածքային բոլոր կազմակերպությունները, դրանք միայն վերջերս սկսեցին ձևավորվել: Իսկ թե ինչու տեղերում ազդեցություն ունեցող մարդիկ չունի, որովհետև վախենում է ազդեցություն ունեցող մարդկանցից: Չի ուզում իր շրջապատում ազդեցություն, հեղինակություն, սկզբունք ունեցող մարդ տեսնել: Ուզում է միայն անդեմ, անսկզբունք, անողնաշար սողունների տեսնել»,-ասաց Ա. Համբարձումյանը:

Ըստ մեր զրուցակցի, ՏԻՄ ընտրություններում մի շարք քաղաքներում պարտություն կրելու երկրորդ բաղադրիչն էլ կա:«Պատճառը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շարունակական անկումն է: Բացի այդ, Գորիսում ու Գյումրիում իրենց պարտությունը ցույց տվեց, որ ապագա, այնուամենայնիվ, կա: Հուսով եմ՝ այդ ապագան կա նաև մնացյալ քաղաքներում: Մեկ այլ հանգամանքի մասին ևս կարելի է փաստել. եթե Փաշինյանը չկարողանա մանիպուլացնել քաղաքական գործընթացները՝ ժողովրդին ասելով, թե՝ «այ, տեսեք, մեր այլընտրանքը նախկին թալանչիներն են», քաղաքական առումով լրջագույն խնդիրների առաջ կկանգնի: Փաշինյանի ուժը մանիպուլ յացիաների մեջ է, «նախկիններկայի» մեջ է: Ամփոփելով՝ նշեմ, որ, մեծ հաշվով, տեղերում հեղինակություն չունենալը երկրում հեղինակություն չունենալ է նշանակում: Տեղերում քիչ թե շատ ազդեցիկ մարդիկ չունենալը տեղերում ևս իշխանություն չունենալու մասին է վկայում»:

Անդրադառնալով կառավարման խնդիրներին՝ Ա. Համբարձումյանը նշեց, որ Հայաստանն արդեն երկար ժամանակ է, ինչ իշխանություն չունի:

«ՀՀ-ում դասական առումով անիշխանություն է: Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ հարցը պետք էր լուծել, բայց չէր լուծվում, որովհետև չկար քաղաքական իշխանություն: Կարող ենք սկսել Ամուլսարի հարցից ու գալ արդեն մեր օրեր, երբ կիզակետում արդեն անվտանգային հարցերն են: Չի կարող երկրում լինել իշխանություն, ու երկրի տարածքից ամեն օր կտրեն: Չի կարող երկրում լինել իշխանություն, ու այդ երկրի մեջ հարևաններն ամեն օր ինչ-որ սար, մարտավարական դիրք, գյուղ վերցնեն: ՀՀ-ում իշխանություն չկա, դասական առումով պարզապես կան ազդեցություն ունեցող որոշակի խմբեր, որոնց մեջ է նաև Փաշինյանի խումբը: Բնականաբար, այդ խումբը ազդեցություն ունի, բայց քաղաքական իշխանություն չունի: Եթե քաղաքական իշխանություն ունի, այդ դեպքում, օրինակ՝ ե՞րբ է վերջին անգամ Արցախ, Գորիս կամ Կապան գնացել: Չի կարող գնալ: Եթե նախկինում Գորիս կամ Կապան գնալն իրեն հայերն էին արգելում (հիշենք, թե ինչպես չկարողացավ Սյունիքի մարզ մտնել), ապա հիմա արգելում են թուրքերը: Ինչպե՞ս կարող է անձն ունենալ իշխանություն ու իր երկրում ազատ չտեղաշարժվել»,-ասաց նա:

Փորձագետի դիտարկմամբ, կառավարման բացակայության օրինակները բազմաթիվ են: «Պետական կառավարչական ինստիտուտների միջև փոխգործակցություն չկա: Գործադիրի մի մարմինը հերքում է մյուս մարմնին, ու այսպես շարունակ: Ես կարող եմ օրինակներ բերել ավելի վաղ ժամանակահատվածից: Օրինակ՝ երբ դատարանը կամ ՍԴ-ն վճիռ կամ որոշում էին կայացնում, գործադիրի ղեկավարն հեգնում էր դատարանի վճիռը կամ որոշումը՝ ասելով, որ չի ենթարկվի դրանց: Սա անիշխանության ու քաոսի դրսևորումներից մեկն էր, ինչը նաև վատ նախադեպ էր: Դրանից հետո տեսանք, թե ինչպես էր, օրինակ՝ նախարարներից մեկը հայտարարում, որ չի կատարելու դատարանի վճիռը, ինչը անձից ներողություն խնդրելու պահանջ էր: Չէր կատարում, որովհետև, իր խոսքերով, համաձայն չէր վճռի հետ: Նման վատ նախադեպերը կարող էին ավելի մեծ քաոսային իրավիճակների հանգեցնել»,-ասաց Ա. Համբարձումյանը:

Արդյունքում, նրա խոսքով, հասանք հետևյալ կետին. «Փաշինյանի խառնակիչ բնույթը հաշվի առնելով՝ ի վերջո, հասանք մի հանգրվանի, ուր պետության կորուստ, իշխանության բացակայություն, բազմաթիվ այլ պարտավորություններ ունենք: Իսկ պարտավորությունների տակից չգիտեմ, թե ինչպես կարող ենք հետագայում դուրս գալ: Պետությունը բանկրոտի է ենթարկվել: Մենք անգամ չգիտենք, թե այսօր քանի քմ է ՀՀ տարածքը: Կամ ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել՝ որքան է ՀՀ պետական պարտքը: Ֆինանսների նախարարությունն ասում է՝ մոտ 9 միլիարդ է, բայց վստահեցնում եմ, որ շատ ավելի մեծ է»,-նշեց նա:

Այս իշխանության կառավարման երեք տարիները մի քանի մասի բաժանելով՝ նա հավելեց. «Փաշինյանը իրեն նախ ժողովրդի ներկայացուցիչ էր հռչակել՝ ինչ անում էր, ասում էր՝ ժողովրդի անունից եմ անում: Ի դեպ, պատմությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում ու բոլոր ժամանակներում ինչքան այլանդակություններ տեղի են ունեցել, իրականացվել են հենց ժողովրդի անունից: Այսինքն, մինչև պատերազմը Փաշինյանը ժողովրդի անունից քանդում էր պետությունը: Մենք ասում էինք, որ իր նախաձեռնածը մեծագույն ողբերգության կարող է հանգեցնել: Ու իր սանձազերծած գործընթացները մեծագույն ողբերգության հանգեցրին. ունեցանք հսկայական զոհեր, մի հայկական պետությունը փաստացի կորցրել ենք ու կորցրել ենք նաև ՀՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Այս տեսանկյունից, այսինքն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ՀՀ-ն այլևս գոյություն չունի: ՀՀ ինքնիշխանության գրեթե զրոյացման հետ գործ ունենք: Բացի այդ, հսկայական հարված է հասցվել հայ քաղաքացու արժանապատվությանը: Նշվածներն արդեն հետևանք են: Հարց է, թե ի՞նչ կարող է սրանից հետո լինել, եթե չկարողանանք ինքնակազմակերպվել: Երրորդ շրջափուլում արդեն կարող է ուղղակի ազգի գոյության հարց լինել»:

Նրա խոսքով, նոր էլիտաների ստեղծման կարիք կա. «Հենց հիմա պետք է իշխանափոխություն լինի: Փաշինյանի՝ իշխանության մնալու հիմքը Ադրբեջանի հետ որոշակի զիջումների վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններն են: Աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ ուղղակի երաշխիք են հանդիսանում այդ պայմանավորվածությունների կատարման համար: Փաշինյան Նիկոլի պարտավորությունների մասին նոր էլիտան պետք է կարողանա պարզ խոսել ժողովրդի հետ: Պարզ պետք է ներկայացնի ձեռքբերված պայմանավորվածությունները՝ ասելով՝ այս մասը կարող ենք իրականացնել, այս մասը՝ ոչ: Այդ մարդն ազգը ներկայացնելու իրավունք չունի, մենք իրավունք չունենք դավաճանական ծրագիրն իրականացնելու համար իրեն ժամանակ տալ, որովհետև հետո Հայաստան ընդհանրապես կարող է չլինել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders