Գերմանիայում 96-ամյա կինը մեղադրվում է 11 սպանության մեջ (տեսանյութ)
SOCIETYԳերմանիայում երկրորդ փորձով մեկնարկել է նացիստական Շտուտհոֆ համակենտրոնացման ճամբարի գրասենյակի նախկին աշխատակցուհու դատավարությունը, որը մեղադրվում է 11 սպանության մեջ: Առաջին անգամ 96-ամյա նախկին քարտուղարուհին չէր ներկայացել դատարան՝ փորձելով փախչել: Այս անգամ նրան դատարան են ուղեկցել կարգադրիչների ուղեկցությամբ, գրում է dw.com֊ը:
96 -ամյա ամբաստանյալ Իրմգարդ Ֆ. -ն ծերանոցից շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է դատարանի դահլիճ: Ամբաստանյալը սայլակին գամված է եղել: Առավոտյան ծերանոցի տարածքում եղել են լրագրողներ և ոստիկաններ, ովքեր հսկել են յուրաքանչյուր դուրս եկող ավտոմեքենայի տեղաշարժը, որպեսզի մեղադրյալը նորից փախչելու հնարավորություն չունենա:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



