Թուրքիան չէր կարող Ալիևին որևէ երաշխիքներ տալ պատերազմի արդյունքների մասին
BLOGՀրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իր խոսքով և գործողություններով Ալիևն անընդհատ փորձում է ցույց տալ, թե հայկական պետությունների դեմ գործելու «դոբրո» ունի ինչ-որ երրորդ՝ ուժեղ պետության կողմից։ Բնականաբար, Թուրքիային է ակնարկում։ Բայց սա բլեֆ է։ Ընդ որում, միայն հայկական կողմին խաբելուն ուղղված բլեֆ։ Ոչ մի բան էլ չունի։ Ոչ մի աջակցություն, անգամ ոչ մի խոստում աջակցության։ Բնական է, որ Դավութօղլուի ադրբեջանյան այցի ժամանակ այդ հարցը քննարկվել է նրան միջև։ Չէր կարող չքննարկվել։ Բայց դե կայացված որոշումն էլ, կրկին բնականորեն, չէր կարող այլ լինել, քան պատերազմից և բանակցություններից խուսափելու մարտավարության շարունակությունը։
Թուրքիան չէր կարող Ալիևին որևէ երաշխիքներ տալ պատերազմի արդյունքների մասին։ Թուրքիան ինքը չէր ուզի հիմա այդպիսի պատերազմ, որովհետև լավ է հասկանում, որ դրա գլոբալ հետևանքը Հարավային Կովկասն ամբողջությամբ սկուտեղի վրա Ռուսաստանին մատուցելը կլինի։ Այնպես որ, Ալիևը միանշանակ բլեֆ է անում, և սա պետք է հստակ իմանալ։
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



