Արարատում վրաերթի են ենթարկել 40-ամյա հետիոտնի, որը տեղում մահացել է (լուսանկար)
SOCIETYԱյսօր՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Ամիրխանյանին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է, որ նա տեղում մահացել է:
Ոստիկանները վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ սթափության աստիճանը պարզելու համար:

1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



