2015- ի «Տարվա հարսնացուները» . լուսանկարներ
PHOTO
Wnews.am-ը գրում է.
Յուրաքանչյուր տարեվերջին բոլորս ամփոփում ենք տարվա մեր ձեռքբերումները, վերլուծում սխալներն ու երջանկության ճանապարհին տանող նոր սպասումներով դիմավորում գալիք տարին։
2015-ը երջանիկ տարի էր շատերի համար։ Շատերը գտան իրենց երկրորդ կեսին, մտան կյանքի նոր փուլ ու կազմեցին նոր ընտանիք։
Wnews.am-ը ներկայացնում է 2015-ի տարվա հարսացուներին։
Այս տարվա հունիսին տեղի ունեցավ հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանի հարսանիքը։
Նրա ամուսինը ՍԴ նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանն է:
Հուլիսին երգչուհի Ինգա Արշակյանն ամուսնացավ Աշոտ Սահակյանի հետ։
Մայիսին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում ամուսնացել է երգչուհի Էմմին։
Ամռանը տեղի ունեցավ եւս մեկ գեղեցիկ հարսանիք. ամուսնացավ «Դար 21»-ի հաղորդավարուհի Անի Դաշյանը։Նրա ամուսինը Լյուդվիգ Կարապետյանն է։
Հոկտեմբերին տեղի ունեցավ երգչուհի էմմա Ասատրյանի հարսանիքը։
Նրա ամուսինը դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանն է։
Հոկտեմբերին տեղի ունեցավ ոճաբան Անի Ավդալյանի հարսանիքը։ Նրա ամուսինը մասնագիտությամբ ֆինանսիստ Լեւոն Ավետիսյանն է։
Այս տարի ամուսնացավ նաեւ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը։




















































