Yerevan, 12.August.2026,
00
:
00
BREAKING


«Փաշինյանի փրկություն» օպերացիայի արարներն ու փլուզվող տնտեսությունը. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համավարակի տարածումը և Արցախյան պատերազմը շատ մեծ բացասական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական միջավայրի վրա։ Ճիշտ է՝ տնտեսությունն այս տարվա ընթացքում վերականգնման որոշակի նշաններ է ցույց տալիս, սակայն այդ տեմպը, համեմատած անցյալ տարվա ահռելի անկման ցուցանիշների հետ, ոչ միայն բավարար չէ, այլև, ըստ շատ տնտեսագետների, ինքնին անկում է։ Իսկ եթե այլ պրիզմայի ներքո դիտարկենք տնտեսության ներսում տեղի ունեցող գործընթացները, ապա կարող ենք տեսնել մի շարք ռիսկային բաղադրիչներ, որոնց ուռճացումը նույնիսկ կործանարար հետևանքների կարող է հանգեցնել։

Օրինակ՝ Հայաստանի պետական պարտքը վաղուց արդեն անցել է 8 մլրդ 650 միլիոն դոլարից՝ գերազանցելով ՀՆԱ-ի՝ օրենքով նախատեսված առավելագույն 60 տոկոսի սահմանաչափը։ Եվ առկա տնտեսական ներուժի կայունության պահպանման հարցում արդեն առանցքային դերակատարություն ունի պետական պարտքի ավելացումը։ Կանխատեսումների համաձայն, 2021 թ. վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ 9,2 մլրդ դոլար, իսկ հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է պարտքը ավելացնել ևս մինչև 1 մլրդ դոլարով։ Սակայն այս իրողությունը չի խանգարում, որպեսզի Փաշինյանը հայտարարի, թե պարտքից չպետք է վախենալ, երկրներ կան՝ իրենց ՀՆԱ-ի 200 %-ի չափով պետական պարտք ունեն։

Այդպիսի երկրներ իրոք կան: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանն իր տնտեսական ներուժով չի կարող համեմատվել կամ ոտք գցել այն զարգացած երկրների հետ, որոնք կարող են իրենց թույլ տալ հսկայական չափերի պարտքեր վերցնել։ Եվ, բնականաբար, հասկանալի է, որ հնարավոր չէ պետական պարտքն անընդհատ ավելացնելով՝ տնտեսական կայունություն ապահովել, քանի որ պետք է պետությունն ի վիճակի լինի տանել այդ ծանր բեռը։

Արդեն որոշ հաշվարկների համապատասխան, միայն պետական պարտքի գծով տոկոսավճարները հաջորդ տարի կկազմեն բյուջեի ծախսերի մոտ 9,8 %-ը: Ըստ էության, իրավիճակն իսկապես այնպիսի ծայրահեղ կետի է հասել, որ իշխանությունները սկսել են մտածել, թե ինչ նոր մեխանիզմներով կարող են ավելացնել պետական պարտքը, որպեսզի խուսափեն հնարավոր կոլապսից։ Եվ հենց այս տրամաբանության շրջանակներում է, որ շրջանառության մեջ է դրվել սփյուռքի պարտատոմսեր թողարկելու գաղափարը։ Միաժամանակ, կառավարության ներկայացուցիչները հույս են հայտնում, որ տնտեսական աճը թույլ կտա ինչ-որ չափով խուսափել ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի ցուցանիշի վատացումից։ Սակայն եթե հաջողվի ժամանակի ընթացքում ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ պարտքի ցուցանիշը փոքր-ինչ նվազեցնել, միևնույնն է, դրա միջոցով հնարավոր չէ լուրջ խնդիր լուծել։

Կարևոր է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ պետական պարտքի միջոցները չեն ներդրվում տնտեսության՝ զարգացում ապահովող ճյուղերում, այլ իրավիճակը տանելի դարձնելու և գնաճային հզոր ճնշման պարագայում ընդամենը սոցիալական բունտը կանխելու խնդիր են լուծում։ Այսպիսի պայմաններում իշխանությունները փորձում են այնպիսի ֆոն ստեղծել, թե իբր պատերազմից հետո տնտեսության զարգացման լայն հեռանկարներ են բացվել։ Եվ այդ ծխածածկույթի շրջանակներում Փաշինյանը գույնզգույն երանգներով է ներկայացնում տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման թեման։ Սակայն թուրք-ադրբեջանական տանդեմի պահվածքը ցույց է տալիս, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ կապված հույսերն ավելի շատ պատրանք են հիշեցնում։

Դեռ հարցական է, թե տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը որ երկրների շահերին կարող է ծառայել։ Եվ բացառված չէ, որ այդ ապաշրջափակումը տեղի ունենա այնպիսի մեխանիզմներով, որ իրականում հանգեցնի Հայաստանի համար էլ ավելի խոր մեկուսացման, քան հիմա է։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները մոտակա հեռանկարում տնտեսության աշխուժացման իմիտացիա են փորձում բեմադրել, որպեսզի կարողանան ժամանակ շահել, քանի որ ժողովուրդը շարունակաբար հիասթափվում է իրենցից։ Դրա համար էլ Փաշինյանը օրերս ազդարարեց, թե բանակցություններ են ընթանում Հայաստանում նոր ատոմակայանի ու պղնձաձուլարանի կառուցման նպատակով։

Բայց եթե իշխանությունները կարող էին ատոմակայանի ու պղնձաձուլարանի կառուցման պայմաններ ապահովել, ապա ինչո՞ւ իրենց պաշտոնավարման ընթացքում ի վիճակի չեղան հասնել կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերմանը։ Ի վերջո, փորձը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ Փաշինյանն արտասահմանյան գործընկերների հետ կարող է բոլոր հարցերի մասին՝ անգամ ֆանտաստիկ թվացող (օրինակ՝ տիեզերակայանի կառուցման վերաբերյալ) քննարկումներ ունենալ, միևնույնն է, դրանք կոնկրետ արդյունքների չեն բերում ու այդպես էլ մնում են օդից կախված, ինչը նշանակում է, որ դրանք հիմնականում կա՛մ փիառային հայտարարություններ են, կա՛մ եթե նույնիսկ նախնական պայմանավորվածություններ լինում են, դրանք փլուզվում են Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության նկատմամբ վստահության ու հավատի իսպառ բացակայության հիմքով։

«Փաշինյանի փրկություն» օպերացիայի արարներից էր նաև կենսաթոշակների բարձրացման աղմուկը։ Իշխանական քարոզչամեքենան օրուգիշեր թմբկահարում է, թե նախատեսում են թոշակները բարձրացնել 2100 դրամով, սակայն իրականում պարզվում է, որ այն վերաբերում է ընդամենը նվազագույն կենսաթոշակների բարձրացմանը, և դրանից օգտվելու է թոշակառուների 3 տոկոսը։ Իսկ եթե իշխանությունների այս քայլը դիտարկում ենք ահռելի չափերով իրենց բաժանվող պարգևավճարների ֆոնին, ապա թոշակների չնչին բարձրացման քայլն ավելի շատ ծաղրի է նմանվում։ Դե, ինչպես միշտ: Պետության բեռի ողջ ծանրությունն ընկնում է հասարակ քաղաքացիների ուսերին, և մինչ ժողովրդի սոցիալական վիճակը վատանում է, իշխող ուժի ներկայացուցիչները առանց ջանք թափելու լցնում են իրենց հաշիվներն ու դրամապանակները։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia