«Տրամադրությունները փոխվել են. հասարակությունը կուտակում է արտահերթի պոտենցիալը». «Փաստ»
INTERVIEW 
												«Փաստ» օրաթերթը գրում է
Նախօրեին Հայաստանի 9 համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանի հետ զրույցում խոսել ենք ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանի ու արդեն բուն ընտրական գործընթացների մասին: Մինչ բուն ընտրություններին անցնելը, Արմեն Բադալյանը շեշտեց իշխող ուժի, իր խոսքերով, չակերտավոր նախընտրական կամպանիայի մասին:
«Հասկանալի է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մարզերում ազդեցիկ գործիչներ չունի: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ իշխանության քաղաքականությունը հետևյալն էր՝ սպասել համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը լրանա, նշանակել նոր պաշտոնակատար, որն այդ կարճ ժամանակահատվածում՝ ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ, վարչական ռեսուրսը կվերցներ իր հսկողության տակ:
Այդ ընթացքում պաշտոնյաներ էր ազատում, նոր պաշտոնյաներ նշանակում ու, օգտագործելով վարչական ռեսուրսը, փորձելու էր ընտրություններում ապահովել իր հաղթանակը: Մյուս տարբերակով էլ համայնքի ղեկավարներին կալանավորելու միջոցն էին օգտագործում, ինչպես Մեղրիի ու Գորիսի և մի քանի այլ համայնքների դեպքում էր: Մեծ հաշվով, կրկնեմ, իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք մարզերի քաղաքներում այդ ազդեցիկ գործիչները չունեն: Գյուղերի պարագայում իրավիճակը մի քիչ այլ է, դրա համար գյուղերում տեղի ունեցած ընտրությունները մեծամա - սամբ հօգուտ իշխանության էին»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգը:
Ինչ վերաբերում է ընդդիմության նախընտրական կամպանիային՝ նա հավելեց. «Գյումրիում միայն ՀՀԿ-ն էր մասնակցում, որը, կարծես, հաղթահարում է 5 տոկոսի շեմը: Իսկ «Հայաստան» դաշինքը Գորիսում աջակցում էր «Առուշ Առուշանյան» դաշինքին: Մեղրիում «Հայաստան» դաշինքը թեկնածու չուներ: Մեծ հաշվով, ինչպես իշխանությունը չունի ազդեցիկ գործիչներ մարզային տարածքային կառույցներում, այնպես էլ ընդդիմադիր ուժերը չունեն: Իհարկե, որոշ բացառություններով, բայց բոլորի թերությունն է այն, որ մարզերում ակտիվ գործունեություն, որպես այդպիսին, չեն կարողանում իրականացնել: Պատճառը ազդեցիկ գործիչներ չունենալն է, իսկ չունեն, որովհետև ակտիվ գործունեություն չեն իրականացնում: Նախընտրական կամպանիան ցույց տվեց, որ թե՛ իշխող ուժը, թե՛ ընդդիմադիր հիմնական ուժերը լուրջ անելիքներ ունեն մարզերում»:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ քաղտեխնոլոգը մի քանի ուղղություն առանձնացրեց: «Մենք տեսանք, որ քաղաքներում ՔՊ-ն պարտվում է, բացառությամբ Դիլիջանի, քանի որ այնտեղ ընդդիմադիրները ակտիվ ներկայացուցիչ չունեին: Մինչդեռ ակտիվ ներկայացուցիչ ունենալու պարագայում ՔՊ-ն քաղաքներում պարտվում է: Գյուղերի պարագայում պատկերն այլ է. այստեղ իշխող ուժը հիմնականում հաղթել է: Գյուղերը կտրված են քաղաքից, հիմնական հեռուստաալիքը սովորաբար միայն Հ1-ն է, ու գյուղերի բնակչության վրա շատ հեշտ է ազդել: Իշխանությունը հաղթեց Սյունիքի Տեղ և Տաթև համայնքներում, բայց պարտվեց Որոտանում ու Շուռնուխում, այն գյուղերում, որտեղ հունիսին հաղթել էր: Այս գյուղերում ունեցած պարտությունը ցուցիչն էր նրա, որ հունիսին գրանցած հաղթանակը այնտեղ քվեարկած զինվորների շնորհիվ էր: Իսկ ՏԻՄ ընտրություններին զինվորներն իրավունք չունեն մասնակցելու: Մինչդեռ մինչ այս շատ էին ասում, որ այդ երկու գյուղերը տուժել են, բայց քվեարկել են իշխանության օգտին: Այն ժամանակ ասում էինք, որ այդ քվեարկությունը եղել է շնորհիվ տեղի ոստիկանական ու զինվորական ուժերի»,-ասաց նա:
Բադալյանի խոսքով, Գյումրիում շատ ուժեղ էր աշխատում իշխանական թիմը՝ ցույց տալու, որ այնտեղ իրականում ազդեցություն ունի:
«Մինչդեռ պարզվեց, որ Գյումրիում շատ ավելի քիչ ձայն է ստացել, քան հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ: ՏԻՄ ընտրություններում հաղթեց «Բալասանյան» դաշինքը: Այլ հարց է՝ «Բալասանյան» դաշինքի հետ կոալիցիա կլինի, թե ոչ, բայց, ամեն դեպքում, փաստացի, իշխող թիմը հաղթողից 7 տոկոսով քիչ ձայն է ստացել: Ըստ այդմ, ընդհանուր առմամբ, կարող ենք փաստել, որ վարչապետն այլևս չի կարող ասել՝ «ես իրավունք ունեմ խոսել Գյումրիի անունից», որովհետև գյումրեցիներն իրեն ձայն չեն տվել: Նա չի կարող ասել՝ «իրավունք ունեմ խոսելու Գորիսի անունից», որովհետև Գորիսն իրեն ձայն չի տվել: Չի կարող խոսել անգամ Մեղրիի անունից: Մեղրիում, իհարկե, հաղթել է այն կուսակցության թեկնածուն, որը սերտ հարաբերություններ ունի իշխող քաղաքական թիմի հետ, բայց, այնուամենայնիվ, եթե մենք դե յուրե ենք մոտենում հարցին, այս դեպքում ևս չի կարող ասել, թե իրավունք ունի խոսել Մեղրիի անունից:Ինքը կարող է խոսել Տաթև, Տեղ գյուղերի բնակիչների անունից, բայց չի կարող խոսել Շուռնուխի, Որոտանի, Մեղրիի, Գյումրիի ու Գորիսի անունից»:
Արմեն Բադալյանը շեշտեց, որ այս ընտրություններում հետաքրքիր էր հատկապես Գորիսի՝ կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանի հաղթանակը. «Գորիսում հաղթել է մի թեկնածու, որը բանտում է: Նա բանտից ջախջախիչ հաղթանակ տարավ, չնայած այն հանգամանքին, որ, ըստ տեղեկությունների, Գորիսում ոստիկանական ուժեր էին կուտակվել, անգամ շտաբում խուզարկություն կատարվեց: Տարածվել էին լուրեր, որ իշխանությունը գումարներ է բաժանել, թեպետ սա հետո ոչ թե որպես ընտրակաշառք, այլ սոցիալական աջակցություն ներկայացվեց: Միևնույն ժամանակ հիշեցնեմ, որ երբ Ն. Փաշինյանը ընդդիմադիր էր, այդ սոցիալական աջակցությանը ընտրակաշառք էր անվանում»:
Արմեն Բադալյանն ընդգծեց՝ թեպետ իշխող ուժը որոշ տեղերում ազդեցություն ուներ, բայց յուրաքանչյուրում ավելի քիչ ձայն ստացավ, քան հունիսի 20-ի ընտրություններում. «Այսինքն, իր այն պնդումը, թե կարող էր ամբողջ ՀՀ անունից խոսել, այլևս չի կարող անել: Նա այլևս չի կարող ամբողջ ՀՀ անունից խոսել: Իհարկե, դե յուրե կարող է, բայց փաստացի իրեն կհիշեցնեն, որ նշված քաղաքներում ինքը պարտվել է: Սա միաժամանակ նշանակում է, որ գյուղերի ուղղությամբ պետք է աշխատանք տանել, որովհետև գյուղերում իր ազդեցությունն ուժեղ է: Իսկ մարզային քաղաքներում իր նվազող ազդեցությունը պետք է ավելի չեզոքացնել: Սա, ըստ իս, ընդդիմության գործը պետք է լինի: Այդպես պետք է պատրաստվել հաջորդ՝ դեկտեմբերի 5-ի՝ ավելի մեծ ընտրություններին»:
Քաղտեխնոլոգը նշեց ՏԻՄ ընտրությունների արդյունքների հիմքում առկա փոփոխությունների մասին:
«Այնտեղ, որտեղ իշխող ուժը պարտվեց, տրամադրությունները փոխվել են: Ընտրությունների արդյունքները հենց դա են ցույց տալիս: Մասնավորապես, ցույց են տալիս, որ նույն Գորիսում վարչապետը չունի այն ազդեցությունը, որը միգուցե ուներ: Վարչապետի նկատմամբ Սյունիքի այն վերաբերմունքը, որը կար նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն ակտից հետո, պահպանվեց քաղաքակիրթ ձևով՝ քվեարկության միջոցով: Տրամադրությունները փոխվել են, ինչը նշանակում է, որ ակտիվորեն պետք է լծվել աշխատանքի, ընդդիմադիր ուժերը պետք է ակտիվորեն գյուղ առ գյուղ, համայնք առ համայնք աշխատեն ու հաջողություններ կունենան, ինչի վառ ապացույցն այս ՏԻՄ ընտրություններն էին: Թե ինչքանով հետագայում կհաջողվի, չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է. իշխող քաղաքական ուժը «բեբաշար» է: Ահռելի մեծ ռեսուրս էին կենտրոնացրել Գյումրիում, բոլոր հնարավոր միջոցներն էին կիրառում Գորիսում: Իրենց համար Գորիսում հաղթանակ տանելը սկզբունքային հարց էր, բայց Գորիսում պարտվեցին, իրենց համար սկզբունքային հարց էր հաղթել նաև Գյումրիում, բայց այստեղ ոչ իշխանական ուժերին տրված ձայներն էին շատ: Խոսքը ձայների էական տարբերության մասին է: Սա նշանակում է, որ Գյումրին էականորեն հակաիշխանական տրամադրություններ ունի»:
Ամփոփելով՝ նա հավելեց. «Եթե ընդդիմությունը մարզային վերոնշյալ աշխատանքներն իրականացնի, չի բացառվում, որ հաջորդ տարի նորից արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնանք: Հասարակությունը դրա պոտենցիալը, կարծես, արդեն կուտակում է: Տրամադրությունները փոխվում են, բանտից մարդը հաղթում է իշխանությանը, ինչը քաղաքի բնակչության մեծ պայքարի ոգու մասին է խոսում»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 
			
			
			 Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
 IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
 Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
 Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow
Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins
Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins Unibank Launches Online Queue Booking System
Unibank Launches Online Queue Booking System With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship
With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game
AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
 Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
 IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
 Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
 AraratBank: Financial Partner of Théâtron Festival
AraratBank: Financial Partner of Théâtron Festival The Sound of Artsakh in the USA
The Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
 Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians
Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
 JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms
JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms  Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
 Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids
Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference
Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference Financial Literacy Lesson with Idram Junior
Financial Literacy Lesson with Idram Junior
 Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
 IDBank issued the 6th tranche of bonds of 2025
IDBank issued the 6th tranche of bonds of 2025
 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
 Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
 AraratBank Modernizes Matenadaran's Security System
AraratBank Modernizes Matenadaran's Security System The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation
The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G
Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation
AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes
The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”
IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy” Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
 Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
 Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth
Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship
SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship Renovation Loans, Fast and Affordable with IDBank
Renovation Loans, Fast and Affordable with IDBank AraratBank Joins ArcaQR
AraratBank Joins ArcaQR Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert
Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit
Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration
Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues
With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises
DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises 5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary
5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary How to Use the Rate.Trading Platform
How to Use the Rate.Trading Platform Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca
Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp
Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.
Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.			 
			
			
				 
			
			
			



