Երասխում երեկ թշնամու կարկոցների հետեւանքով այրվել է եւս 4000 հակ անասնակեր
SOCIETYՀոկտեմբերի 16-ին, ժամը 23։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 17-ին, ժամը 02:48-ին, մարվել՝ 10։57-ին։ Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։
ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ հայտնել էր, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական զինուժի կրակոցների հետեւանքով:
Նշենք, որ 2 օր առաջ էլ թշնամու կրակոցներից բռնկված հրդեհի արդյունքում այրվել էր 5000 հակ անասնակեր:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



