Հայտնաբերվել է 2 աճյուն
SOCIETYԱրցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով հոկտեմբերի 14-ին իրականացվել են Հադրութի շրջանում:
Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո`2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում`փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1685 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
5
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School



