Քաղաքացին բարձրացել էր գովազդային վահանակի վրա և չէր ցանկանում ցած իջնել
SOCIETYՀունիսի 27-ին, ժամը 01.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ խանութի մոտակայքում քաղաքացին բարձրացել է գովազդային վահանակի վրա և չի ցանկանում ցած իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ քաղաքացին բարձրացել է Արշակունյաց պողոտայի թիվ 18 հասցեում գտնվող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ խանութի մոտակա վերգետնյա անցումի վրա ամրացված գովազդային վահանակին:
Փրկարարների և ոստիկանների կողմից տարված բանակցությունների արդյունքում Ա. Ս.-ը (ծնվ. 1985թ.) ինքնակամ իջել է գովազդային վահանակից: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



