Ինչ իրավիճակ է այս պահին արցախա-ադրբեջանական շփման գծում. մանրամասներ
SOCIETYԱրցախա-ադրբեջանական սահմանին օրվա ընթացքում իրավիճակը, չհաշված առավոտյան հյուսիսարեւելյան ուղղությամբ գրանցված սադրանքը, կայուն է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
«Իմ տեղեկություններով՝ իրավիճակն արցախա-ադրբեջանական շփման գծում այսօր կայուն է եղել՝ չհաշված առավոտյան հյուսիսարեւելյան ուղղությամբ գրանցված սադրանքը, բայց ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում եմ դիմել Պաշտպանության բանակ»,- հայտնելէ Ավանեսյանը:
Կայքը նշում է, որ տեղեկատվություն ստանալու նպատակով Պաշտպանության բանակի հետ կապ հաստատել չի հաջողվել:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



