Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
SOCIETYԱյսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Կոտայք-Կապուտան գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Լիպարիտ Արտուշյանը և Շիրակի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սահակ Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց Ս. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



