90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք, որպես բացառություն են և իրենք չեն հանձնելու թեստ և չեն պատվաստվելու. Ռոմելլա Աբովյան
SOCIETYԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Covid-ով հիվանդացած և բուժված մարդը 90 օր ազատված է թեստի կամ պատվաստման պահանջից:
«Մեզ մոտ 90 օր ժամկետն է, այսինքն նախորդ 90 օրվա ընթացքում հիվանդացած անձինք, որպես բացառություն են և իրենք չեն հանձնելու թեստ և չեն պատվաստվելու»,-նշեց մասնագետը:
Ռոմելլա Աբովյանը նաև նշեց, որ մարդիկ ուշ են թեստավորվում, և արդեն իսկ բավականին ախտահարված են լինում թոքերը:
«Այդ պարագայում պարզապես հնարավոր չի լինում կազմակերպել արդյունավետ բուժումը»,-ասաց նա:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



