Խոշոր հրդեհ Լոռիում. նախնական տվյալներով, 6 բնակարան է այրվել. կրակը դեռ չի մարվել (լուսանկարներ)
SOCIETYNews.am-ը գրում է.
Լոռու մարզի Գուգարք գյուղում այսօր՝ դեկտեմբերի 22-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել:
Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ 07:30-ի սահմաններում ՏԿԱԻՆ ՃԿԱԿ ահազանգ է ստացվել, որ Գուգարքում այրվում է երկհարկանի բնակելի շենք: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ:
Այս պահի դրությամբ կրակը դեռ չի մարվել: Նախնական տվյալներով, 6 բնակարան է ամբողջությամբ այրվել:
Դեպքի վայրում աշխատում է 6 մարտական հաշվարկ, մի քանի տասնյակ հրշեջներ, ոստիկաններ: Նրանց օգնության են հասել նաեւ հարակից տների բնակիչները:






1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



