Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1217 նոր դեպք. մահացել է 31 քաղաքացի
SOCIETYՀայաստանում հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1217 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 275077 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1827100 վերջին մեկ օրում` 8497 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 17624 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 665-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 250576 անձ` վերջին մեկ օրում 521 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 5646 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1231 է:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



