Yerevan, 09.November.2025,
00
:
00
BREAKING


Սահմանին և սահմանից ներս. ինչ է սպասվում գազի գնին.168.am

ECONOMICS

Գազի ներմուծման գինը լուրջ գլխացավանք է դարձել իշխանության համար։ Ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ այն շրջապտույտից, որի մեջ հայտնվել ենք։

Երեք տարի բանակցելուց հետո, ներմուծման գինը կրկին օրակարգում է։

Միջազգային շուկաներում արձանագրված ռեկորդային թանկացումը խնդիրներ է ստեղծել նաև Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցում։ Ռուսական կողմի հետ բանակցությունները վերսկսվել են։

«Այս պահին բանակցություններ են ընթանում, և չեմ կարող որևէ հստակ բան ասել սահմանին գազի գնի վերաբերյալ։ Այսօր միջազգային շուկայում գները ցույց են տալիս, որ գազի գնի հարցը արդիական է, ինչը հանգեցրել է բանակցային գործընթացի»,- վերջերս հայտարարեց  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հայաստանը գազը ստանում է 165 դոլարով, մինչդեռ միջազգային շուկայում գինը մի պահ հասել էր 1,9 հազար դոլարի։ Հիմա էլ 1,2-1,3 հազար դոլարի սահմաններում է։ Գազի թանկացումը, ըստ Մ.Գրիգորյանի, բարդություններ է ստեղծում բանակցությունների առումով։

Չնայած միջազգային շուկաներում արձանագրվող բարձր գնաճին, Հայաստանը ձգտում է անփոփոխ պահել գազի ներմուծման գինը։ Հայտնի է, որ այն միշտ էլ կապված չի եղել միջազգային շուկաների գնային իրավիճակի հետ։ Բայց կա մի խնդիր, որը մեր ձեռքով ենք ստեղծել։

Եթե հիշում եք, անցած տարի, երբ տնտեսական ճգնաժամի պատճառով միջազգային շուկայում գազի գները նվազել էին, Հայաստանը շտապեց օգտվել առիթից և պահանջ ներկայացրեց ռուսական կողմին։ Նույն Մհեր Գրիգորյանը նամակով դիմեց «Գազպրոմի» ղեկավարությանը։

«Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին 1000 խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»,- դիմելով «Գազպրոմի» վարչության նախագահ Ա.Միլլերին՝ գրել էր Մ.Գրիգորյանը։

Դեռ այն ժամանակ շատերն էին զգուշացնում, որ միամտություն է Հայաստանին մատակարարվող գազի գինը կապել միջազգային շուկաների կոնյունկտուրայի հետ։ Դա հետագայում կարող է ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել։

Բայց լսող չեղավ։

Գների անկման շրջանում Հայաստանին մատակարարվող գազի էժանացման պահանջ ներկայացրած Մհեր Գրիգորյանը հիմա խոստովանում է, որ միջազգային շուկաներում գազի թանկացումը բարդություններ է ստեղծել բանակցություններում։

Այլ կերպ, բնականաբար, չէր էլ կարող լինել։ Եթե միջազգային շուկայի էժանացման պարագայում պահանջում ես էժանացնել գները, թանկանալու պարագայում՝ պետք է պատրաստ լինես թանկացման։ Սա պարզ տրամաբանություն է, որին հիմա բախվել ենք։ Թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը, կերևա առաջիկայում։

Ամեն դեպքում՝ դատելով փոխվարչապետի հայտարարություններից, իրավիճակն ամենևին էլ նպաստավոր չէր մեր համար։ Այս պահին հակվածությունն ավելի շուտ սահմանին գազի գնի բարձրացման ուղղությամբ է։

Վերջին անգամ գազի ներմուծումը սահմանին թանկացել է 2019թ.։ Այն ժամանակ գինը բարձրացավ 10 տոկոսով՝ 150-ից դառնալով 165 դոլար։

Ճիշտ է, առաջին տարում հաջողվեց խուսափել ներքին սակագների բարձրացումից, սակայն արդեն հաջորդ տարի գազամատակարարման համակարգում ի հայտ եկած խնդիրները ստիպեցին գնալ ներքին սակագների վերանայման։

2020թ. սակագները վերանայվեցին, և բեռն ամբողջությամբ դրվեց տնտեսության վրա։

Բնակչության համար սակագինը փաստացի մնաց անփոփոխ, բայց միայն արտաքուստ։ Տնտեսությունից ազդեցություններն աստիճանաբար փոխանցվեցին սպառողական շուկաներ։

Գազի թանկացումից տուժեցին հատկապես տնտեսության այն հատվածները, որոնք խթանելու նպատակով՝ ժամանակին արտոնյալ սակագներ էին կիրառել։ Խոսքը, մասնավորապես՝ ջերմոցային տնտեսությունների և վերամշակման ոլորտի մասի է։ Հետևանքները տեսնում ենք՝ ինչպես արտադրության ծավալների, այնպես էլ՝ գների բարձրացման տեսքով։

Այն, որ այս տարի գյուղմթերքն անհամեմատ թանկ է, նաև դրա հետևանք է։

Ներքին սակագնի բարձրացումը, անշուշտ, բացասաբար է ազդել գազի սպառման ծավալների վրա։ Բայց ներմուծումը, միևնույն է, ավելացել է։

Առաջին կիսամյակում շուրջ 100 մլն խորանարդ մետրով ավել գազ է բերվել, չնայած այն հիմնականում չի գնացել ընդհանուր օգտագործման ոլորտ։

Բաշխման համակարգում, որտեղից սնվում են սպառողները, սպառումն անհամեմատ քիչ է ավելացել. 6 ամսում ընդամենը 6 մլն խորանարդ մետրով։ Այն էլ՝ հիմնականում բնակչության սպառման և ավտոգազալցակայաններում իրացվող գազի ծավալների ավելացման հաշվին։

Տարվա առաջին կեսին բաշխման համակարգում իրացվել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 85 մլն խորանարդ մետր գազ՝ 6 միլիոնով ավելի, քան անցած տարի։ 16-ական միլիոնով ավելացել է բնակչության և գազալցակայաններում սպառված գազի ծավալը։

Արդյունաբերության մեջ սպառումը նախորդ ճգնաժամային տարվանից ավելի է ընդամենը 3 միլիոն խորանարդով։ Այն էլ հավանաբար կապված է հանքարդյունաբերության և ընդերքի շահագործման ծավալների ավելացման հետ։

Գազի սպառումը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչ տեմպերով է մեր տնտեսությունը դուրս գալիս ճգնաժամից։

Երբ անցած տարի, հասարակության աչքին լավամարդ երևալու համար, սակագնի բարձրացման բեռը դնում էին տնտեսության վրա՝ չէին ուզում ընդունել, որ դա վնասելու է տնտեսությանը։ Հիմա չպետք է զարմանալ, որ մեր տնտեսությունը չափազանց դանդաղ է հաղթահարում ճգնաժամի հետևանքները։ Ու դեռ չհաշված, որ առաջիկայում գազի ներքին սակագնի բարձրացման հարցը կարող է կրկին օրակարգ վերադառնալ։

Առայժմ քննարկումները վերաբերում են սահմանին վաճառվող գազի գնին։ Բայց եթե այդ քննարկումները ցանկալի արդյունք չտան, ապա կրկին բախվելու ենք ներքին սակագների վերանայմանը։ Այն, բնականաբար, լինելու է բարձրացման ուղղությամբ։ Դրա համար ներսում ևս պատճառներ կան։

AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives