«Տանը մենակ» ֆիլմի ռիմեյքի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 12-ին
SOCIETY20th Century Studios-ը նոյեմբերի 12-ին է նշանակել «Տանը մենակ» ֆիլմի ռիմեյքի պրեմիերան: Այդ մասին կինոընկերությունը երեքշաբթի հայտնել է Twitter-ի իր էջում:
ԱՄՆ-ում ֆիլմը կհեռարձակվի Disney+ հոսքային ծառայությամբ, ասվում է հայտարարությունում: Ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում:
Ըստ թրեյլերի կադրերի՝ 10-ամյա տղայի ծնողներն արձակուրդ են մեկնում Ճապոնիա՝ մոռանալով երեխային տանը: Սկզբում տղան հաճույք է ստանում տանը մենակ մնալուց, բայց հետո նա պետք է հանդիպի երկու ավազակների, որոնց մարմնավորում են Ռոբ Դելանին և Էլլի Քեմփերը:
Ռեժիսոր Քրիս Կոլումբոսի և պրոդյուսեր Ջոն Հյուզի՝ 186 միլիոն դոլար բյուջեով կատակերգությունը 1990 թվականին է էկրան բարձրացել և աշխարհի կինոթատրոններում հավաքել ավելի քան 476 միլիոն դոլար:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



