Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ ԱՄՆ-ն չպետք է աջակցի Ադրբեջանին ընդդեմ Իրանի. Responsible Statecraft

ANALYSIS

Մինչ Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճում է, Վաշինգտոնում ոմանք բուռն աջակցություն են ցուցաբերում Բաքվին և կոչ են անում ԱՄՆ կառավարությանը նույնն անել, գրում է Responsible Statecraft-ը:  

Հոդվածագիր Էլդար Մամեդովը, որը 2007-ից աշխատել է որպես Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սոցիալ-դեմոկրատների քաղաքական խորհրդական և գլխավորում է Իրանի, Իրաքի, Արաբական թերակղզու հետ միջխորհրդարանական կապերի հարցերով պատվիրակությունը, նկատում է, որ Վաշինգտոնում Բաքվի աջակցության խմբի հիմնական անդամներից մեկը՝ Հուդզոնի ինստիտուտից Մայքլ Դորանը, մեկ քայլ առաջ է գնացել՝  տեղադրելով Ադրբեջանի ավտոկրատ նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը, որում նա կանգնած է իսրայելական արտադրության անօդաչուի կողքին, ենթադրաբար Իրանի սահմանին, որպես օրինակ՝ Բայդենի վարչակազմին, թե ինչպես է «պետք վարվել Իրանի հետ»:

Նա նշում է, որ մեկ այլ փորձագետ`Լյուք Քոֆին` Heritage Foundation-ից, պատրաստել է մի ամբողջ հետազոտություն, որը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը փայփայել  Ադրբեջանը` որպես Իրանի ազդեցության դեմ պատնեշ:

«Այնուամենայնիվ, Բաքվի նկատմամբ նման փայփայումը չի սահմանափակվում միայն հետազոտական կենտրոններով: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը, տարօրինակ հնարքով, գովեց Ադրբեջանի «հանդուրժողականության ոգին»՝ մատնանշելով «սինագոգների և մզկիթների համակեցությունը» մի գյուղում, որը հրեական մեծամասնություն ունի Ադրբեջանում: Դեսպանն, անշուշտ, անտեսել է անհարմար ճշմարտությունները, որոնք ծակում են այս հանդուրժողականության նարատիվները, ինչպես օրինակ՝ պետական մակարդակով հովանավորվող հակահայկական ատելությունը Բաքվում և երկրում հայկական ժառանգության ոչնչացումը: Ավելին, եթե մզկիթների և սինագոգների համակեցությունը հանդուրժողականության չափանիշ է, ապա դեսպանը կարող էր նաև մատնանշել հարևան Իրանը, որտեղ մզկիթների հետ մեկտեղ բազմաթիվ սինագոգներ և եկեղեցիներ գործում են առանց խնդիրների: Այնուամենայնիվ, Իրանի հետ լարվածության ֆոնին, նրա ուղերձը, ըստ երևույթին, նպատակ ուներ բարոյական խթան տալու Ադրբեջանին՝ ընդգծելով այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, որը, ինչպես հայտնի է, Իրանին բնորոշ չէ: 

Սակայն, անշուշտ, ԱՄՆ-ի շահերից չի բխում Իրանի հետ կոնֆլիկտում Ադրբեջանի կողմն անցնելը:
Ադրբեջանն ԱՄՆ պաշտոնական դաշնակիցը չէ: Վաշինգտոնը պարտավորություն չի ստանձնել նրա պաշտպանության հարցում, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցության թեկնածու չէ, և Ադրբեջանը անմեղ չէ ճգնաժամի զարգացման հարցում: «Հայկական օկուպացիայի» (չակերտները՝  Tert.am) տակ գտնվող տարածքները քառորդ դար հետո հաջողությամբ «ազատագրելուց» (չակերտները՝ Tert.am) հետո, Ալիևը, հաշտության հիմքերը դնելու փոխարեն, իռեդենտիստական պահանջներ ներկայացրեց բուն Հայաստանին, ներառյալ նրա մայրաքաղաք Երևանը: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հռչակագիրը՝ Մոսկվայի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, նախատեսում էր Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի էքսկլավի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաարգելափակում, Հայաստանով ցամաքային միջանցքի ստեղծում մինչև Թուրքիա: Բաքուն, այնուամենայնիվ, խարխլեց այս իրադարձության հեռանկարները՝ որպես Ադրբեջանի «նախնիների հողերի» իրավունքներ պահանջելով հայկական այն տարածքի նկատմամբ, որով պետք է ստեղծվեր այս միջանցքը: Սա բռնակցման մտահոգություն է առաջացրել: Նման մտավախություններ կան ոչ միայն Հայաստանում, այլև Իրանում, քանի որ բռնակցումը նրան կզրկի Հայաստանի հետ սահմանից և հյուսիսային սահմաններում կստեղծի «թյուրքական գոտի»: 

Սրան գումարվում է Բաքվի կողմից Իրանի երդվյալ թշնամու՝ Իսրայելի և Իրանի տարածաշրջանային մրցակից Թուրքիայի հետ իր «ռազմավարական հարաբերությունների» ցուցադրումը: Ադրբեջանը երկարատև հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ: Այնուամենայնիվ, նախորդ տարիներին, նկատի ունենալով Թեհրանի դժգոհությունը, Բաքուն փորձում էր թշնամության մեջ չմտնել հարավային հարևանի հետ: Այնուամենայնիվ, Իսրայելի արտադրության անօդաչու թռչող սարքերով ղարաբաղյան պատերազմում հաղթելը Բաքվին քաջություն տվեց ավելի շատ պարծենալու Երուսաղեմի հետ իր կապերով՝ ցուցադրելով Թեհրանի նկատմամբ անխոցելիության նոր զգացում:

Իրանը, հավանաբար, ոչ առանց պատճառի, կասկածում է, որ Ադրբեջանը դարձել է իր դեմ Իսրայելի հետախուզական գործողությունների հենակետը: Բաքուն նաև ֆինանսավորել է Վաշինգտոնի «գիտնականներին», որոնք օգնում են քայքայել Իրանը՝ երկրից առանձնացնելով հյուսիսային, հիմնականում ադրբեջանաբնակ նահանգները: Բացի այդ, Ադրբեջանը ձերբակալել է բեռնատարների իրանցի վարորդներին, որոնք ապրանքներ էին հասցնում Լեռնային Ղարաբաղի շրջան: Չի կարելի ակնկալել, որ որևէ երկիր պասիվ կերպով կդիտարկի իր ազգային շահերը վնասող նման անբարյացակամ գործողությունները: Իրանը համարել է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ իր զիջումները Բաքվին, երբ Թեհրանը բազմիցս աջակցություն էր հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, հավուր պատշաճի չեն գնահատվել:

Հետևաբար, երբ Իրանը սկսեց լայնածավալ զորավարժություններ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, դա միանգամայն կանխատեսելի արձագանք էր այն փաստին, որ, նրա կարծիքով, Բաքուն անտեսում է իր հիմնական մտահոգությունները:

Թեև ԱՄՆ-ին գուցե դուր չգա իրանական ռեժիմը, այն ոչ մի պարտավորություն չունի պարգևատրելու Ադրբեջանի անխոհեմ քաղաքականությունը:

Բաքվի ռեժիմի տեսակը ևս մեկ պատճառ է, թե ինչու Վաշինգտոնը չպետք է աջակցություն ցուցաբերի այս հակամարտությունում: Քաղաքական ազատությունների, քաղաքացիական իրավունքների և կոռուպցիայի միջազգային վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը մշտապես զբաղեցնում է վերջին հորիզոնականները: Օրինակ, FreedomHouse-ը երկիրը գնահատում է «ոչ ազատ»՝ նշելով, որ կոռուպցիան ծաղկում է, և որ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիներ շարունակ հետապնդումների պատճառով: Human Rights Watch-ը համաձայն է, որ կառավարությունը «շարունակում է դաժանաբար ճնշել քննադատներին և բոլոր հակառակվող ձայներին»: Կազմակերպությունը նաև մանրամասն տեղեկություն է հրապարակել ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին:

Բայդենի վարչակազմը գլոբալ կոռուպցիայի դեմ պայքարն իր առաջնահերթություններից է դարձրել: Այս առումով Ադրբեջանը նույնպես ցուցադրում է անմխիթար արդյունքներ: Այն կոռուպցիայի ընկալման համաշխարհային ինդեքսում 180-ից զբաղեցնում է 129-րդ տեղը: Նախագահը և նրա գործընկերները ներգրավված են միջազգային խոշոր կոռուպցիոն սկանդալներում, ինչպիսիք են Պանամական փաստաթղթերում և վերջերս՝ Պանդորայի փաստաթղթերում բացահայտվածները:

Ավելին, մինչ Վաշինգտոնում ադրբեջանցի դիվանագետներն ու լոբբիստներն ամեն ինչ անում են, որպեսզի երկիրը ներկայացնեն որպես Արևմուտքի անսասան դաշնակից, իրականությունը դրանից շատ հեռու է: Ալիևը դադարեցրել է Ադրբեջանում ամերիկյան բոլոր խոշոր կազմակերպությունների (Ազատություն ռադիոկայան, Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ, Միջազգային հանրապետական ինստիտուտ, Ազգային ժողովրդավարական ինստիտուտ և Սորոսի կողմից ֆինանսավորվող Բաց հասարակության հիմնադրամ) ներկայությունը: Կառավարությանը կից լրատվամիջոցները պարբերաբար ներկայացնում են հակաամերիկյան դավադրության տեսություններ՝ ադրբեջանական հասարակությանը զգուշացնելով Վաշինգտոնում Ադրբեջանի վրա հարձակվելու որոշ ստոր ծրագրերի մասին:

Մինչդեռ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հաստատել է սերտ հարաբերություններ, որոնք, ի թիվս այլ բաների, հիմնված են Կովկասի գործերում Արևմուտքի ավելի խոր ներգրավվածությանն ընդհանուր հակակրանքի վրա:

ԱՄՆ կառավարությունը պետք է դիմադրի բազեների կոչերին՝ ներգրավվելու հակամարտության մեջ, որտեղ նա չունի կենսական շահեր, և առավել ևս՝ այն ռեժիմի անունից, որն այնքան հակասում է ԱՄՆ արժեքներին և շահերին: Չնայած Վաշինգտոնում Ադրբեջանի դաշնակիցների լոբբիստական ջանքերին, Կոնգրեսը պետք է նաև զգուշորեն խուսափի ցանկացած գործողությունից, որը կարող է ավելի բորբոքել հակամարտությունը Հարավային Կովկասում»,-եզրափակել է հեղինակը:

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy