Վերջին 2 շաբաթվա ընթացքում ադրբեջանական դիպուկահար խմբերի ակտիվությունն առաջին հերթին հիշեցնում է 2010-11 թթ.ին սադրանքները. Տիգրան Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վերջին 2 շաբաթվա ընթացքում ադրբեջանական դիպուկահար խմբերի ակտիվությունն առաջին հերթին հիշեցնում է 2010-11 թթ.ին սադրանքները։
Երբ այս ամենը վերլուծում ես Նախիջևանում, Ադրբեջանի տարբեր շրջաններում և Արցախի բռնազավթված հատվածներում հատուկ նշանակության ստորաբաժանումների տարբեր մասշտաբի զորավարժությունների համատեքստում, ապա իրադրային համեմատությունն առավել իրատեսական է դառնում։
Հատկապես 2010 թվականներից հետո, ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները և դրանց կազմում գործող դիպուկահար խմբերն ուսումնական փուլն անցնելուց հետո քննությունն անցկացնում էին Հայաստանի կամ Արցախի սահմանագծին։ Այդ փուլերում սահմանին տարբեր բնույթի սադրանքների ծավալը կտրուկ աճում էր։
Դրանց խնդիրը մեկն էր՝ նյութական կամ մարդկային առումով վնաս կամ կորուստ հասցնել հայկական կողմին։
Ներկայումս որոշակի հիմքեր կա պնդելու, որ Ադրբեջանն այս փուլում շարժվում է իր հայտնի մոտեցումներով՝ սահմանագծին պահպանել լարվածությունը, վնաս հասցնել հայկական կողմին՝ ուսումնական գործընթացներն էլ օգտագործելով «փորձարկումներ, մարզումներ» իրականացնել իրական պայմաններում։
Իսկ թե ինչ կերպ սրան պետք է հակազդի հայկական կողմը՝ կանդրադառնամ մեկ այլ առիթով։
Այս պահին, համենայնդեպս, Հայաստանի իշխանությունն իրադրությանը հակազդելու ցանկություն և կամք չունի։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



