Գերմանիայում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
INTERNATIONAL NEWSԳերմանիայում, Բոննի մոտակայքում, փոքր ինքնաթիռ է կործանվել, երկու մարդ զոհվել է: Այդ մասին հայտնում է Spiegel-ը:
Աղետը տեղի է ունեցել Զիբենգեբիրգե լեռնային շրջանում: Բոննի ոստիկանությունը հայտնել է, որ այս պահին վթարի վայրում հայտնաբերվել է երկու մարդու մարմին:
Քանի մարդ է եղել օդանավում, հայտնի չէ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Վթարի վայրը գտնվում է Լոուենբուրգ ամրոցի ավերակների մոտ՝ անտառի մեջտեղում:
Վթարի պատճառները դեռ պարզ չեն:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



