Խաբված ու արտասվող «Միսս տիեզերքի» վիդեոն դարձել է համացանցի հիթ
PHOTO
«Միսս Կոլումբիա» Արիադնա Գուտյերեսի մասնակցությամբ կուլիսների հետևում արված տեսանյութը դարձել է սոցցանցերի հիթ: Տեսանյութը հրապարակվել էր «Միսս տիեզերքի» Facebook-յան պաշտոնական օգտահաշվում ու ներկայում հավաքել է գրեթե 8 մլն դիտում:
«Հաղորդագրություն միսս Կոլումբիայից» կոչվող վիդեոյում Գուտյերեսն արցունքն աչքերին խոսում է այն մասին, որ «ամեն ինչ հենց այնպես չի լինում» ու շնորհակալ է նրանց, ովքեր իր համար քվեարկել են:
Աղջկան շրջապատում են մրցույթի մյուս մասնակիցները նրա համար դժվարին այդ պահին:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում արդյունքների հրապարակումը սկանդալի էր վերածվել: Մրցույթի հաղորդավար Սթիվ Հարվին սխալմամբ հաղթող էր հայտարարել Կոլումբիան ներկայացնող 21-ամյա Արիադնա Գուտիերեսին, ով արդեն հասցրել էր դնել «Միսս տիեզերք-2015»-ի թագը, երբ Հարվին վերադարձել ու ներողություն էր խնդրել իր սխալի համար:
Մրցույթի հաղթող է ճանաչվել ֆիլիպինուհի Պիա Ալոնսո Վուրցբախը, երկրորդ տեղում հայտնվել է Կոլումբիայի ներկայացուցիչը:




















































