Պակիստանում դաժան ճակատագիր ունեցող Գյուլ Մինա անունով աղջիկն ամուսնացել է 12 տարեկանում, այն ինչ ամուսինն եղել է 60 տարեկան: 5 տարվա ամուսնությունից հետո, որի ժամանակ աղջիկը բազմիցս ենթարկվել է տարբեր բռնությունների ամուսնու կողմից, Գյուլը Մինան, հանդիպելով սիրած տղային, փախել է նրա հետ Աֆղանստան: Սակայն մի քանի օր անց սիրահար զույգերին գտնում է աղջկա եղբայրը: Նա, կացնով մտնելով Գյուլի ընտրյալի տուն, մի քանի րոպեում կյանքից զրկում է տղային:
Քրոջը կացնի 15 հարված հասցնելուց հետո և մտածելով, որ վերջինս նույնպես մահացել է մարդասպանն անմիջապես հեռանում է տնից: Սակայն արյունահոսող աղջիկը ողջ է մնում Աֆղանստանի Նանգարհար տարածքային բժշկական կենտրոնի վիրաբույժների ցուցաբերած օգնության շնորհիվ:
Պակիստանի իշխանություններն ու Գյուլի ընտանիքը հրաժարվեցին վերջինից, քանի որ նրանց համար ամուսնու տնից փախչելը մեծ մեղք է համարվում:
Այս միջադեպից 2 ամիս անց աղջիկն «Աֆղանստանի կանայք» բարեգործական հիմնադրամի շնորհիվ հայտնվում է Քաբուլի կանանց ապաստանում: Այժմ Գյուլն աստիճանաբար ապաքինվում է, սակայն նրա հոգեվիճակը շարունակում է մնալ ծանր: