Ինթերնշիփի յուրահատուկ հնարավորություն բնագիտական ուղղվածությամբ բարձր կուրսերի ուսանողների համար
SOCIETYEnterprise Incubator Foundation (EIF)-ը հայտարարում է՝
Ինթերնշիփի յուրահատուկ հնարավորություն բնագիտական ուղղվածությամբ բարձր կուրսերի ուսանողների համար
Միացեք մեր թիմին, ցուցաբերեք նորը բացահայտելու ձգտում և աշխատասիրություն, իսկ մենք Ձեզ համար կստեղծենք հետաքրքիր ու հեռանկարային հնարավորություններ
Ի՞նչ եք հիմնականում անելու՝
Կարդալու եք գիտական հոդվածներ և ներկայացնլու եք տվյալ ուղղությամբ (այդ թվում կիրառական արդյունքի տեսանկյունից) առկա զարգացումները, ձեռքբերումներն ու խնդիրները;
Մասնակցելու եք տարբեր քննարկումների, որտեղ ակնկալում ենք լսել նաև Ձեր թարմ մոտեցումներն ու վերլուծությունները։
Դե ինչ
Եթե Դուք բակալավրի 3-4-րդ կուրսերի կամ մագիստրատուրայի ուսանող եք, լավ (ցանկալի է՝ գերազանց) տիրապետում եք անգլերենին և ցանկանում եք՝
Ունենալ տեղական և միջազգային լավագույն մասնագետների հետ շփվելու հնարավորություն;
Ներգրավվել նոր ձևավորվող ամենատարբեր ուղղվածության գիտական պրոյեկտների մեջ;
Լինել հրաշալի հեռանկարային նախագծի կայացման ակունքներում;
Ձեռք բերել մեծ փորձառություն և կողմնորոշվել Ձեր կարիերայի հարցում...
Ապա մենք հենց Ձեզ ենք փնտրում և սիրով սպասում Ձեր հայտադիմումին
Լրացրեք առցանց հայտաձևն ու ներբեռնեք Ձեր CV-ն այստեղ՝ https://bit.ly/2Y4dySG
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



