Տաթևի ճանապարհը ստեղծված իրավիճակում մեր բոլոր հարցերը չի լուծելու, բայց դրա գոյությունը, հիմնանորոգումը մի քանի խնդիր, բնականաբար, լուծելու է․ Տիգրան Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Արդեն հերթական դարձած այցս է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ՝ Որոտանով, Շուռնուխով ու Տաթևի երկրորդ ճանապարհով։
Զրույցներ տարբեր հատվածներում ծառայություն կրող սահմանապահների հետ, դիտարկումներ ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված և շինհրապարակի վերածված Քարահունջ-Որոտան հատվածում։
Ադրբեջանցիները ենթակառուցվածքային մեծ աշխատանքներ են տանում և՛ ռազմական, և՛ քաղաքացիական բնույթի շինությունների կառուցման, տեղակայման ուղղությամբ։
Եղանակային պայմանները մեծ թվով միջոցառումներ իրականացնելու և ուսումնասիրելու հնարավորություն չեն տալիս, սակայն դրանք մյուս կողմից ի ցույց են դնում մառախուղի, ձյան կամ այլ իրավիճակներում առաջացող խնդիրները։
Տաթևի ճանապարհը մեր բոլոր հարցերը ստեղծված իրավիճակում չի լուժելու, բայց դրա գոյությունը, հիմնանորոգումը մի քանի խնդիրներ բնականաբար լուծելու։
Ճանապարհի տարբեր հատվածներում, նախորդ ամսվա համեմատ, մեծ ծավալի աշխատանք էր իրականացված, որ հետագայում վերակառուցումների և նոր արդիականացումների անհրաժեշտություն է ունենալու։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



