Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են
SOCIETYԱյսօր սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել, որ «ոչ հայախոս անձինք մետրոյում նկարահանում են անում»։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ուսումնասիրել են հրապարակումը: Իրավապահների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում ոստիկանություն են բերվել 2 անձինք՝ որպես զբոսաշրջիկ Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացի և նրան ուղեկցող ՀՀ քաղաքացի:
Պարզվել է, որ տղամարդիկ մետրոյում սիրողական նկարահանում են արել:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
5
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School



