Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս և ինչո՞ւ էին արդիական զենքերի միֆերով փորձում կերակրել հանրությանը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունն ունի բազմաթիվ շերտեր ու պատճառներ։ Սակայն մեծ թվով փորձագետներ վճռորոշ են համարում այն գործոնը, որ Հայաստանը պատերազմի ժամանակ տեխնոլոգիական առումով մեծապես զիջում էր հակառակորդին։ Ադրբեջանը մարտական գործողությունների ընթացքում օգտագործում էր թուրքական և իսրայելական գերժամանակակից զինատեսակներ՝ մասնավորապես անօդաչու թռչող սարքեր։

Եվ հենց Արցախյան պատերազմի արդյունքում է, որ դրանից հետո աշխարհի մի շարք երկրների շրջանում մեծացավ հետաքրքրությունը թուրքական արտադրության «Բայրաքթար ՏԲ2» ԱԹՍ-ների նկատմամբ, որոնք հակառակորդը լայնորեն կիրառում էր Արցախի դեմ։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ հակամարտող կողմի զինվորականներն այդպես էլ անմիջական մարտի չեն բռնվել։ Ինչպես հանրային կյանքի մյուս ոլորտները, պատերազմները ևս թևակոխել են նոր դարաշրջան։ Սակայն սա չի նշանակում, որ անցյալ դարի լավագույն զինատեսակներն ընդհանրապես կորցնում են իրենց արդիականությունը։

Ուղղակի այդ զինատեսակները պետք է համատեղել արդիական զենքերի հետ։ Բայց խնդիրն այն է, որ ՀՀ իշխանություններին՝ Փաշինյանի գլխավորությամբ, ավելի շատ հետաքրքրում էր սեփական փիառը, քան այն հարցը, թե իրենց ձեռք բերած զենքերը մինչև վերջ կարո՞ղ են խնդիր լուծել, թե՞ ոչ։ Դրա արդյունքում է, որ չնայած հին զենքեր ունենալու թեման Փաշինյանը դարձրել էր մատի փաթաթան, սակայն ինքը գնում էր 70-ականների «Օսա ԱԿ» համալիրներ և 80-ականների «Տոր» զենիթահրթիռային համալիր։ Այսինքն, Փաշինյանը հայտարարում էր 80-ականների զենքերի դարաշրջանը փակելու մասին, սակայն ինքը գերարդիական զենքեր գնելու փոխարեն կրկին հին զենքեր էր գնում։ Ու ընդհանրապես, արդիական զենքերի մասով իշխանությունները փորձում էին միֆերով կերակրել հանրությանը։

Դեռևս անցյալ տարվա ապրիլին Փաշինյանը, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, ուղիղ եթերում հայտարարում էր ռազմարդյունաբերական գործարաններ կառուցելու մասին։ Ընդ որում, նա ակնարկում էր մի սենսացիոն նորության մասին, որն իբրև ռազմական գաղտնիք է։ Փաշինյանի խոսքերով, Հայաստանում զրոյից հավաքվելու միջոցով արտադրվել է ռազմական նշանակության գերժամանակակից արտադրանք, որի գոյությունը խոսում է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի՝ նոր մակարդակի դուրս գալու մասին։ Իսկ թե այդ ինչ զենքի մասին էր ակնարկում Փաշինյանը, հանրությունն այդպես էլ չիմացավ։ Չնայած, եթե իրականում նոր մակարդակի զենք ունենայինք, ապա Փաշինյանը չէր դիմանա գայթակղությանը և կլուսանկարվեր դրանց հետ, ինչպես արել է «Տոր» համակարգերի ու «ՍՈւ 30 ՍՄ» կործանիչների դեպքում։

Չհաշված, որ պատերազմի ընթացքում այդպիսի զենքի կիրառման մասին ոչ մի խոսք չկա։ Մյուս կողմից՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության այն ժամանակվա նախարար Հակոբ Արշակյանն առիթը բաց չէր թողնում իր ֆեյսբուքյան էջով հայկական անօդաչուների, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ների փորձարկման մասին տեսանյութեր տարածելու։ Տպավորություն էր ստեղծվում, թե հակառակորդը պետք է սարսափի հայկական անօդաչուներից։ Սակայն հայկական անօդաչուներն այդքան գովերգելուց հետո պարզվում է, որ պատերազմի ընթացքում այդ սարքերն իրենց չեն արդարացրել։ Եվ պատահական չէ, որ ներկայումս արդեն լրջորեն քննարկվում է գերժամանակակից ԱԹՍ-ների արտադրությունը նոր կետից սկսելու անհրաժեշտությունը։

Իսկ որոշ մասնագետներ էլ ավելի ձեռնտու են համարում ռուսական անօդաչուների գնումը։ Այնպես որ, մինչ պատերազմի սկիզբը իշխանությունները քարոզչական ծխածածկույթ էին ստեղծել, թե հակառակորդի համար մեր օդային տարածքը փակ է, հայկական բանակը մարտունակ է առավել, քան երբևէ։ Ու այս քարոզչությունն իր գագաթնակետին հասավ անցյալ տարվա հուլիսին ընթացած Տավուշյան մարտերից հետո։ Ռազմական փորձագետ լինելու անհրաժեշտություն չկա հասկանալու համար, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում հայկական կողմը պետք է հնարավորինս արդյունավետ պաշտպանվի, իսկ դա ենթադրում է, որ մեզ համար հակաօդային պաշտպանությունը առաջնային նշանակություն ունի։

Սակայն այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ իշխանություններն անընդհատ փորձում էին հավաստիացնել, թե «օդը փակ» է։ 2019 թ. դեկտեմբերին ՀՕՊ զորամաս այցելությունից հետո Փաշինյանը նշում էր, թե երկինքն ապահով է։ Բայց ստացվեց այնպես, որ մեր ՀՕՊ համակարգերի գերակշիռ մասը պատերազմի հենց առաջին իսկ օրերին շարքից հանվեց։ Այսինքն, իշխանությունները չէին հաշվարկել Ադրբեջանից եկող վտանգի աստիճանը և հակաօդային պաշտպանության համակարգը չէին համապատասխանեցրել այդ պահանջներին։ Կամ, ինչպես երբեմն շատերը պնդում են, չէին ցանկացել. դա արդեն ժամանակը ցույց կտա:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation