Գազի պաշարները սպառվում են․ Պուտին
ECONOMICS2021 թվականի սկզբի ցուրտ ձմեռը հանգեցրեց եվրոպական պահեստարաններում գազի պաշարների դեֆիցիտի, ինչը մեծացրեց պահանջարկը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նախ հետճգնաժամային արագ տնտեսական վերականգնումը մեծացրեց գազի պահանջարկը: Երկրորդ, 2021 թվականի սկզբին շատ եվրոպական երկրներում ցուրտ ձմեռը հանգեցրեց ստորգետնյա պահեստարաններում բնական գազի պաշարների լուրջ նվազմանը», - ասել է Պուտինը էներգետիկայի զարգացմանն ուղղված հանդիպմանը:
Չորեքշաբթի օրը Եվրոպայում գազի գները կրկին հասել են ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի համար 1900 դոլարի ցուցանիշը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



