Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց` ՀՀ օդային տարածքով Բաքու-Նախիջևան թռիչք է իրականացվել
SOCIETYՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անդրադարձել է այսօր վաղ առավոտից հանրությանը հուզող հարցին, որի վերաբերյալ, ի դեպ, մինչ այդ լրագրողների հարցերն անպատասխան էին մնում։ Խոսքը Հայաստանի օդային տարածքով անցնող ադրբեջանական ինքնաթիռների մասին է։
Այսպիսով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել Facebook–ում` հաստատելով, որ այսօր` հոկտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք:
«Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի։ Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից»,– նշել է կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` այս ողջ ընթացքում նաև «Զվարթնոց» օդանավակայանից էլ թռիչքներ են իրականացվել Ադրբեջանի օդային տարածքով դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ ու հիմա էլ շարունակում են իրականացվել։
Օդային մայրուղիների ընտրությունը վերապահված է օդանավ շահագործողներին:
Կոմիտեից նաև հայտնում են, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



