Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են հանդիպում կազմակերպել Պուտինի և Ռայիսիի միջև
INTERNATIONAL NEWSՄոսկվան և Թեհրանը պայմանավորվել են կազմակերպել Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ ռուս պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում:
«Հուսով ենք, որ ոչ հեռավոր ապագայում մեր երկրների նախագահները կկարողանան հանդիպել մայրաքաղաքներից մեկում: Այդ հարցով մեր պայմանավորվածությունը վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները ռազմավարական են և առաջնահերթ են մեր երկրների համար: Մենք Ռուսաստանին ընդունում ենք որպես ռազմավարական գործընկերոջ»,- ասել է իրանցի պաշտոնյան:
Վերջինս հավելել է, որ Ռուսաստանն առաջնահերթ տեղ է գրավում Իրանի արտաքին քաղաքականության մեջ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



