Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ առաքելական եկեղեցու ամենաերիտասարդ թեմն ամենահարուստն է եկեղեցիներով

SOCIETY

 Հայ առաքելական եկեղեցու ամենաերիտասարդ թեմում՝ Արթիկում, հաջորդ տարի արդեն սկսված ձեռնարկների շարունակություն ու նոր ծրագրեր են սպասվում:  2015  թվականին կատարվածի և հաջորդ տարի կատարվելիքի մասին  թեմի առաջնորդական տեղապահ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանը «Արմենպրես»-ին ներկայացնելուց առաջ հպարտությամբ նշեց, որ այս թեմը հայ առաքելական եկեղեցու «ամենահարուստ» թեմն է՝ իր գործող եկեղեցիների թվով:  Թեմի գրեթե ամեն մի համայնք ունի եկեղեցի. Արթիկի թեմի 22 համայնքներիից 16-ն ունի եկեղեցի:

«Ուրախությամբ պետք է ասեմ, որ գրեթե ամեն գյուղում եկեղեցի ունենք: Սա այն թեմն է, որն ավելի շատ գործող եկեղեցի ունի, քան չգործող: Աստծո կամոք, 2016 թվականին   վերանորոգումից հետո կվերաօծվեն նաև թեմի Հայկասար համայնքի Սբ Աստվածածին (19-րդ դար), Սարատակ համայնքի Սուրբ Մինաս (19-րդ դար) և Սարալանջ համայնքի Սբ Աստվածածին (5-10րդ դարեր) եկեղեցիները: Այս երեք եկեղեցիները վերաօծելուց հետո թեմում եկեղեցիների վիճակը բավական բարվոք կլինի»,-նշեց թեմի առաջնորդական տեղապահը` փաստելով, որ թեմի եկեղեցաշինության համար ամենամտահոգ թեման այս պահին 7-րդ դարի Նոր Կյանքի եկեղեցին է:

«Եթե կարողանանք այս եկեղեցին վերանորոգել, ապա Նոր Կյանք և Հոռոմ համայնքները կունենան աղոթատեղի: Հիմա այս համայնքների հավատացյալ ժողովուրդը պատարագների ու եկեղեցական արարողությունների մասնակցում է Վարդաքարում, որը շատ ավելի փոքր է: Լուսակերտում ևս ունենք եկեղեցի, որը  թեեւ կանգուն է, բայց չգործող: Ամեն դեպքում, թեմը փոքր է և ինքնաբավ չէ և չի կարող ինքնուրույն նորոգումներ իրականացնել առանց բարերարների ու բարի կամք ունեցող մարդկանց աջակցության: Այս գործընթացը թեմում արդարացված է, քանի որ այս բոլոր եկեղեցիները նման սկզբունքոÕ ¾ են նորոգվել: Տեսնենք հաջորդ տարի ինչ կստացվի, բայց, այսքանով հանդերձ, բավականին մխիթարական վիճակ է: Անշուշտ, յուրաքանչյուր առաջնորդի նպատակն է, որ իր տարածքում չգործող կամ խոնարհված եկեղեցի չլինի»,-նշեց Տեր Նարեկ վարդապետ Ավագյանը:

Խոսելով նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն հինը նորոգելու անհրաժեշտության մասին՝ հայր Նարեկը նշեց, որ  ինքն ավելի կողմնակից է հին եկեղեցիները նորոգելուն, բայց, շատ դեպքերում, հատկապես երբ բարերարներն են դա իրականացնում, վերջիններիս համար ֆինանսական առումով շատ դյուրին է նորը կառուցել, քան դարավոր եկեղեցիները նորոգել:

Գյուղերում հոգևոր կյանքի ակտիվացմանը նպաստում  են պարբերաբար իրականացվող հանդիպումներն ու առաջնորդի ձեռամբ մատուցված պատարագները: Թեեւ թեմի առաջնորդական տեղապահ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի համար թեմում իր նշանակման այս 4 ամիսները կարելի է դեռ ճանաչողական համարել, սակայն, այս ընթացքում  յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին թեմակալ առաջնորդը  պատարագներ է մատուցում  որեւէ համայնքում, այսպիսով  թեմի 11 համայնքում արդեն պատարագ մատուցվել է առաջնորդի ձեռամբ:

«Եկեղեցին միայն քարեղեն կառույցը չէ, այլ ժողովուրդն է, և դրա համար նախ մարդու մեջ պետք է կառուցել եկեղեցին, հետո մարդը շատ ավելի եկեղեցիներ կկառուցի: Այստեղ հավատացյալ մեծ բանակ կա: Բազմիցս եմ ասել՝ շատ գոհ եմ ժողովրդից, ինչը խոսում է տարիներ շարունակ այստեղ ծառայած հոգևորականների, առավել ևս Միքայել սրբազանի գործունեության մասին: Որքան էլ որ եկեղեցին շքեղ լինի, եթե աղոթք չի հնչում այդ եկեղեցու պատերից ներս, ուրեմն այն կդադարի որպես եկեղեցի ծառայել:

Փառք Աստծո, մենք այդ խնդիրը չունենք, հակառակը, մենք դեռ եկեղեցի նորոգելու ու խոնարհված եկեղեցիները վերականգնելու պանաջը ունենք, և այս գործընթացը նմանվում է սարից իջնող ձնագնդի, որը տարիների ընթացքում մեծանում է, և եթե ասում ենք, որ 22 գյուղ ունեցող թեմն այսօր ունի 16 եկեղեցի, սա վերը նշվածի ամենավառ ապացույցն է: Փոխարենը թեմն ունի հոգևորականների խնդիր. 22 գյուղ և 1 քաղաք ունեցող թեմն ունի ընդամենը 4 քահանա, ինչը թերացում է առաջացնում պարզապես ֆիզիկապես չհասցնելու հտևանքով. քահանան  ստիպված է 1 շաբաթվա ընթացքում 10 գյուղ այցելել, բայց միայն գյուղով չէ, պետք է նաև, օրինակ, դպրոցներ այցելել: Նվազագույնը 1 քահանայի կարիք ունի թեմն այսօր, բայց, մինչ Մայր Աթոռին այս հարցով դիմելը, նախ պետք է լուծվի քահանայի  կեցության հարց:  Այս հարցը լուծելու դեպքում կլուծվի նաև հիմնական հարցը»,-հավելեց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանը` հույս հայտնելով, որ հաջորդ տարի ավելի լավ լուրերով ու նորություննեով կամփոփվի տարին, քանի որ այդ ներուժը, կարողությունն  ու ցանկությունը կա:

Արմենուհի Մխոյան

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance