Խարբերդ գյուղի մոտ մեքենան հայտնվել է ջրանցքում
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 26-ին, ժամը 23.08-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Անտառայինների փողոցի 1-ին կմ հատվածում «ՎԱԶ-2105» մակնիշի 03 LS 806 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 47-ամյա Մ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել չշահագործվող ջրանցքում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Մ. Մ.-ը եւ ուղեւոր 21-ամյա Ռ. Մ.-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից. հոսպիտալացման կարիք չի եղել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ ջրանցքից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



